25 հազար տարի անց տղամարդիկ կվերանան Երկրի երեսիցSlaq.am-ը գրում է.

Հայտնի ֆանտաստիկ պատմությունները գիտական հիմնավորում են ստացել. տղամարդիկ կանհետանան Երկրի երեսից։ Ուժեղ սեռին 125 հազար տարի է մնացել` ընդմիշտ ոչնչանալու համար։

Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Բրայան Սեյքսը կարծում է, որ Y քրոմոսոմները ժամանակի ընթացքում շարքից դուրս կգան և կվերանան։ Այդ քրոմոսոմները փոխանցվում են հորից որդուն և դրանով է պայմանավորված տղա երեխայի ձևավորումը։

Ի տարբերություն մյուս քրոմոսոմների, Y–ը չի կարող վերականգնել իրեն և այդ իսկ պատճառով 125 հազար տարի անց լիովին կվերանա։ «Ամեն մի նոր սերնդում տղամարդկանց 1 տոկոսը մուտացիայի կենթարկվի և նրա բեղմնավորելու ունակությունը 10%-ով կիջնի»,– ասում է Սեյքսը,– Եվ, եթե դա փոխանցվի սերնդեսերունդ, ապա վաղ, թե ուշ նորմալ գործող Y քրոմոսոմ չի մնա»։ Հարկ է նշել, որ ալկոհոլի, աղտոտված շրջակա միջավայրի և սթրեսների արդյունքում այդ քրոմոսոմի քանակը գնալով կրճատվում է։

ABC–ի լրագրողները հաշվել են, որ, եթե տղամարդիկ վերանան Երկրի երեսից հենց այսօր, ապա ամերիկյան բանտերի բանտարկյալների 97%-ը կանհետանա, ճանապարհներին մահացության ցուցանիշը կիջնի 70%-ով, իսկ պատերազմներն ու ահաբեկչությունը ընդհանրապես կվերանան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել