Սիրելի հայրենակիցներ, հասարակական տրանսպորտում հեռախոսով մի քննարկեք ձեր ողջ կյանքը: Հավատացեք՝ այն որքան էլ հետաքրքիր է ձեզ համար, ուրիշների համար գուցե նյարդայնացնող և տհաճ է: Առհասարակ, հասարակական տրանսպորտում պետք է նվազագույնի հասցնել հեռախոսով խոսելը, կարելի է կարճ պատասխանել, ասել՝ «հետո կզանգեմ», «այդքան էլ հարմար չէ» արտահայտությունները, բայց ոչ երբեք ամբողջ ճանապարհին քննարկել ձեր զգեստի գույները, հիվանդությունների պատմությունները, գիշերային խրախճանքները, երկրպագուների անակնկալները կամ էլ հարևանի կնոջ ոչ հայեցի պահվածքը....
Սա քաղաքավարության տարրական նորմ է, որը պետք է պահպանենք բոլորս: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել