Չեմ կարծում, թե մարդիկ այս աստիճան ոգևորված կլինեին, եթե Քիմ Քարդաշյանի նմանի փոխարեն Հայաստան գար, ասենք, Շառլ Ազնավուրը, Քըրք Քըրքորյանը կամ սփյուռքի մեկ այլ կարկառուն ներկայացուցիչ:
Ի՞նչն է այսպես ոգևորել մարդկանց՝ Քարդաշյանի ժամանակավոր հայրենասիրությո՞ւնը, թե՞ մարմնի՝ աչքի համար հաճելի հատվածում դրված սիլիկոնե զանգվածները:
Մարդիկ որգևորվել են նրա Հայաստան գալով, բոլորի ուրախության պատճառը հետևյալն է. «Նրա միջոցով աշխարհը կճանաչի Հայաստանը»:
Նախ ասեմ, որ աշխարհի ցանկացած անկյունում բնակվող քիչ թե շատ կիրթ մարդ գիտի հայի ու Հայաստանի մասին, երկրորդ՝ դուք մտածո՞ւմ եք, թե ինչ կարող է լինել այդ ճանաչման հետևանքը, ձեր ասած «հայաստանը չիմացող» մարդիկ Հայաստանը կճանաչեն մի կնոջ միջոցով, ով իր անբարոյական ու գրգռավարակ տեսանյութերը տարածել է համացանցում ու, մեղմ ասած, բարի համբավ չի վայելում:
Արդյոք սա պե՞տք է մեզ։
Հ.Գ Նրա միջոցով այս օրերին շատերի ուշադրությունը կսևեռվի դեպի Հայաստանը, բայց ցավալի է, որ հենց նրա միջոցով:
Երբ մարդ ուտելու կարիք է զգում, պարտադիր չէ, որ արտաքնոց գնա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել