Արամեն ու Աննան իրենց շնիկի՝ Տոնիի հետ ապրում են Երևանի կենտրոնում՝ բարձրահարկ շենքի 18-րդ հարկում, ինչը եղել է Աննայի ընտրությունը։ Բնակարանի ինտերիերը զույգը միասին է որոշել։ Այժմ արդեն նրանք վայելում են ընտանեկան կյանքը՝ սիրելի անկյանում։ BlogNews.am-ը հյուրընկալվել է Արամեի և Աննայի տանը, ընտանեկան ֆոտոշարք ու հարցազրույց արել։


-Ամուսնությունից հետո  ի՞նչն է փոխվել Ձեր կյանքում։

Արամե - Չեմ կարող թվարկել, թե ինչ է փոխվել, սակայն տարիներ շարունակ իրար հետ ապրելով՝ մարդիկ սկսում են նմանվել. մեզ մոտ այդ պրոցեսն արագ է զարգանում։ Թվում է՝ երբ ամուսնանում ես, ամեն օրդ այդ մարդու հետ ես անցկացնում, սովորական է դառնում, սակայն երբ թեկուզ մեկ օրով բացակայում ես կամ պետք է մեկնես երկրից, զգում ես, որ ունես ընտանիք և ուզում ես գալ քո տուն։ Դա առաջ էլ կար, բայց ամեն մեկս մեր տանն էինք՝ մեր ծնողների հետ։ Սա արդեն ուրիշ զգացմունք է։

-Որքան էլ երկար շփվես մարդու հետ, ամուսնությունից հետո նորովի ես ճանաչում նրան։ Արամե, կա՞ մի բան, որ ամուսնությունից հետո եք բացահայտել Աննայի մեջ։

Արամե - «Քթի մազությունը»։ Նախկինում չգիտեի, որ նա ամեն ինչի նկատմամբ այդքան բծախնդիր է։ Նույնիսկ մի մեխ մեխելու համար պետք է 100 անգամ չափվի։ Կարող է նաև իր սրտով մի բան գնենք տան համար, սակայն որոշ ժամանակ անց նոր բան նկատի։ Կարծում եմ՝ դա պարապությունից է։)

-Աննա, իսկ դուք ի՞նչ եք բացահայտել Արամեի մեջ։

Աննա - Ինչ դժվար հարց էր... Երևի ոչինչ, այսինքն՝ երբ պետք է լինում, խնդրում եմ, տան հարցերով շատ է օգնում ինձ։ Չէի պատկերացնում, որ ինձ կօգնի, օրինակ, փոշին վերցնել:)

- Կենցաղային է՞լ ինչ հարցերում եք օգնում Աննային։

Արամե – Օրինակ խոհանոցի հետ ընդհանրապես կապ չունեմ, նույնիսկ մոտ չեմ գնում, քանի որ չեմ սիրում։ Ինչ վերաբերում է կենցաղին, ամեն բան միասին ենք անում։ Իհարկե, Աննայի գործը մի քիչ ավելի շատ է, քանի որ ես բարդ մարդ եմ, առևտուր չեմ անում, սահմանափակ կյանքով եմ ապրում, սակայն մենք արդեն գտել ենք կոմպրոմիսի տարբերակը։ Մեր ընտանիքում չկա նման բան, որ Աննան զանգահարի, ասի՝ հացը վերջացել է, հաց բեր։ Տանն օգնում եմ, եթե կարիքը լինում է, սակայն ինձ վրա ավելի շատ ֆինանսական մասն է։)

-Գիտեմ, որ Դուք կոմպլեքսավորվում ենք հասարակական վայրերում լինելուց։ Պատճառը դա՞ է, թե ուղղակի այդ գործընթացը չեք սիրում։

Արամե – Պատճառը միայն դա է։ Դա ոչ աստղային հիվանություն է, ոչ եսասիրություն։ Ես շատ կուզեի՝ այդպես չլիներ։ Երբ Հայաստանում չեմ լինում, գնում եմ խանութներ, սայլակը վերցնում ու սկսում առևտուր անել, որովհետև սիրում եմ այդ պրոցեսը, սիրում եմ իմ աչքով տեսնել, իմ ձեռքով ընտրել։ Այս դեպքում լավ է, որ Աննայի հետ այնքան ենք հասկանում իրար, որ նա լավ գիտի՝ ես ինչ կուզեի։ Ես շատ եմ սիրում համով ուտել՝ լինի գիշեր, թե ցերեկ։

- Աննան կարողանո՞ւմ է համեղ պատրաստել։

Արամե – Շատ։ Ի զարմանս իրեն ու ինձ՝ շատ համեղ է պատրաստում։ Չեմ կարող ասել, որ շատ բաղադրատոմսեր գիտի ու բազմապիսի բաներ է պատրաստում, բայց այն, ինչ մեր սիրտն ուզում է, համացանցի, մամաների օգնությամբ պատրաստում է, ու շատ համով է ստացվում։

-Աննա, Արամեն բծախդի՞ր է։

Աննա - Այո, բայց ընտանեկան կյանքում ես ինձ ավելի շատ բացահայտեցի այդ կողմից։ Ես գիտեի, որ բծախնդիր եմ, բայց ոչ այդ աստիճան։

- Արամե՞ն շատ է թափթփում տները։

Աննա Միշտ:) Առավոտյան, երբ տանից դուրս է գալիս, իր հետևից հավաքելով ման եմ գալիս։) Ինձ միշտ ասում են՝ ի՞նչ ես այդքան գործ անում ամբողջ օրը, տունը մեծ չի, դուք երկուսով եք, բայց գործը շատ է։

Արամե – Քանի որ ես մեծ եմ, 2 հոգու չափով եմ թափում։)

Աննա - Դե հա, հավաքողը կա, թափում է։) Սակայն պիտի նշեմ, որ նա թաթփված չէ, շատ մաքրասեր է, ուղղակի երբ առավոտյան հագնվում է, այդպես է ստացվում։

Արամե – Ուղղակի երբ ես հագնվում եմ, պահարանի պարունակության կեսը տան մեջ է հայտնվում։)

-Հագուստի ընտրության հարցում խորհրդակցո՞ւմ եք իրար հետ։

Արամե – Ես միշտ հարցնում եմ ու լսում, Աննան միշտ հարցնում է ու իր ուզածով անում։)

ԱննաԵս ուղղակի կարծիք եմ ուզում լսել:)

-Իսկ ինչպե՞ս եք կազմակերպում ձեր ընտանեկան ժամանցը։

Արամե - Մեզ մոտ ընտանեկան լավ ավանդույթ է ձևավորվել. ընկերներով երբեք պարապ չենք մնում։ Աշխատելիս իրար չենք խանգարում, իսկ ազատ ժամանակ անպայման մի զբաղմունք  գտնում ենք։ Ես միասեր եմ ու չեմ սիրում օրը մի վայրում լինել՝ տարբեր մադկանց հետ։ Ընկերներս դժվարությամբ են ինձ նոր տեղեր տանում, որովհետև քաշվում եմ անծանոթ տեղերից։ Հիմնականում նախընտրում ենք տան պայմաններում մի բան կազմակերպել, իսկ ամռանը հաճախ գնում ենք քաղաքից դուրս, ընդ որում՝ հաճախ առանց նախապես պլանավորելու. հնարավոր է առավոտյան ոչինչ ծրագրած չլինենք, իսկ կեսօրին արդեն Դիլիջանում լինենք։

-Աննա, մեր նախորդ զրույցում ասել էիք, որ երբ առաջին անգամ Արամեին նվեր մատուցեցիք՝ փափուկ խաղալիք, շատ էր զայրացել, հիմա ի՞նչ եք նվիրում նրան։

ԱննաՆա առաջին անգամ զայրացել էր ոչ թե նվերի համար, այլ որովհետև նեղություն եմ քաշել։

Արամե – Ես ուղղակի մտածում էի, որ դրա կարիքը չկա։ Առհասարակ, նվերներին նշանակություն չեմ տալիս, նույնիսկ ծնունդներից առաջ զանգում եմ ընկերներիս ու ասում, որ հավաքվելու ենք։ Ես չեմ սիրում մարդկանց նեղություն տալ, բայց եթե մարդը սրտանց ուզում է նվեր մատուցել ինձ, ես չեմ մերժում։

Իսկ Աննան շատ է նշանակություն տալիս։) Նա ինձ պետքական բաներ է նվիրում, ես իրեն` ամեն ինչ։

-Քանի որ Աննան նվերներ սիրում է, հիմնականում ի՞նչ եք նրան նվիրում, նախապես հարցնո՞ւմ եք, թե՞ անակնակալ եք մատուցում։

Արամե – Նա ինձ ասում է։) Ինձ հերթ չի հասնում, որ հարցնեմ՝ ինչ կուզեիր, որ քեզ նվիրեի։ Եթե նման հարց տամ, դրսում կհայտնվենք։)

ԱննաԻնչի՞ ես խաբում, դու ինձ հարցրել ես, ես էլ ասել եմ՝ կյանքս, բան պետք չի։

Արամե – Նման բան երբեք չի եղել։ Թվում է՝ էլ ոչինչ պետք չէ, մեկ էլ...

ԱննաԻնչպես ասում են՝ փողը շատ չի լինում, կոշիկը, պայուսակը ևս շատ չեն լինում։)

-Հիմանակնում աղջկական պարագանե՞ր եք խնդրում։

ԱննաՉէ, նաև տան համար։ Կարող է նույնիսկ ասեմ՝ այսինչ բանն ինձ պետք չէ, ավելի լավ է տան համար մի բան գնենք։ Նույնիսկ ընկերներս են զարմանում դրանից։

-Հաճա՞խ եք իրար անակնկալներ մատուցում։

Արամե – Աննան՝ այո, ես չեմ սիրում անակնկալներ։ Երբեմն գալիս եմ Հայաստան, տեսնում եմ՝ շան հետ օդանավակայանում կանգնած է ու ասում է՝ «սյուրպրի՜զ», բայց դա ընդհանրապես «սյուրպրիզ» չէ, որովհետև չեմ սիրում։

ԱննաԸնթրիքները հիմանակում «զակազով» են լինում, սակայն երբ «խոպանից» գալիս է, մի քանի անգամ անակնկալ ընթրիք եմ պատրաստել։

-Իսկ ինչի՞ վերաբերյալ կարող եք վիճել։

Արամե – Թեթև վեճեր լինում են ամեն օր, նույնիսկ ժամային գրաֆիկի հետ կապված, սակայն լուրջ վեճեր չենք ունենում։

ԱննաԱմենաերկար վեճը եղել է «ջահել» ժամանակները՝ 2 օր։

Արամե - Հիմա չի լինում, որ իրար հետ չխոսենք. նման խոզ բաներ չունենք։

ԱննաԲայց ինքը բնավորությամբ խոզ է։)

ԱրամեԵս ուղղակի նեղացկոտ եմ. կարող է ջղայնանամ ու իմ մեջ պահեմ։

- Արամե, երբ խոսքում էիք ձեր շան մասին, օգտագործեցիք «երեխա» բառը։ Նրան այդպե՞ս եք դիտարկում։

Արամե – Չէ, նա շուն է, մնում է շուն, սակայն շատ ենք սիրում իրեն։ Ինքն էլ է ընտանիքի անդամ, ինչ տարբերություն, որ չի կարողանում խոսել։ Ասած Աննայի՝ շատ մարդկանցից ավելի մաքուր է։

-Վերջերս «Վեցերորդ զգայարանի» ժամանակ գուշակեցին, որ սեպտեմբերի 10-ին պետք է երեխա ունենաք։ Հավատո՞ւմ եք նման բաների։

Արամե – Կհասցնե՞նք։ Աստված չանի՝ երեխան այդքան շուտ ծնվի, եթե նույնիսկ հիմիկվանից հաշվենք։ Ես հավատում եմ, որ կա նման երևույթ, պայծառատեսությանն եմ հավատում, սակայն չեմ հավատում, որ կարող են կանխատեսել կամ կառուցել ապագան, ազատեն չարիքներից, բուժեն։

- Արամե, նշել եք, որ ուզում էիք շուտ ամուսնանալ, որպեսզի տղա երեխա ունենաք ու նրան տաք Ձեր հոր անունը։ Դա Ձեզ մոտ մոլուցքի՞ է վերածվել։

Արամե - Չէ, ես աշխատում եմ այնպես անել, որ մենք շատ չմտածենք այդ մասին։ Այդպես ավելի շուտ կանցնի ժամանակն, ու կգա այդ օրը, մեզ համար էլ ավելի թեթև կլինի։ Իհարկե, շատ ենք ցանկանում երեխա ունենալ, խոսում ենք այդ մասին, բայց դա մեզ մոտ հիվանդագին չէ։

-Ամեն դեպքում, դա շա՞տ սպասված նորություն է ձեր ընտանիքում։

Արամե – Ահավոր։  Ես շատ կուրախանամ այդ ժամանակ։

- Իսկ եթե աղջի՞կ ունենաք։

Արամե – Կապ չունի։ Ես տղա եմ ուզում, ինչի համար ունեմ պատճառ՝ ուզում եմ նրան տալ հորս անունը, սակայն տա Աստված՝ լինի առողջ բալիկ, եթե առաջինը լինի, հետո արդեն կունենանք՝ տղա էլ, աղջիկ էլ։

-Միայն Ձեր հայրիկի անունը տալու համա՞ր եք ուզում տղա ունենալ, թե՞ որպես հայ տղամարդ միշտ ուզել եք որդի ունենալ։

Արամե – Միայն  դրա համար։ Մինչ այդ ինձ համար գլոբալ տարբերություն չի եղել։ Մեր  ազգում կան աղջիկ երեխաներ, և աղջկա սերն այլ կերպ է։ Կարծում եմ՝ աղջիկ ունեցող հայրերը կրկնակի բարիանում են, իսկ տղան տղա է, և պետք է նրան «տղավարի» մեծացնել։

 - Շա՞տ երեխաներ եք ուզում ունենալ։

Արամե – Չենք պլանավորել։

Աննա – Ժամանկին Արամեն 4 տղա էր ուզում, հետո ես ասացի՝ ոչ, ու որոշեցինք, որ իդեալական տարբերակը մի տղա, մի աղջիկն է։ Իհարկե, եթե հետո էլի երեխա լինի, դեմ չենք լինի։

Արամե – Ես ասում էի՝ 4 տղա ունենամ, 4-ին էլ սպորտի եմ տալու, որ լուրջ սպորտսմեններ լինեն. շատ եմ սիրում սպորտ։ Ինձ դուր են գալիս սպորտսմենների վնասվածքները։ Ինձ համար դա է տղամարդը։

Աննա – Քո երեխան չի, դրա համար դուր է գալիս։ Եթե տղադ քիթը ջարդած գա, դժվար ուրախանաս։

Արամե – Տղան պիտի տղա լինի։

-Արամե, իսկ Դուք կռվարար եք։

Արամե – Հիմա արդեն՝ ոչ։ Ես նկատի ունեմ, որ նա սեր ունենա այդ ամենի հետ, չխուսափի, չվախենա դրանից։ Բա տղամարդը պետք է ուժեղ լինի, որ պաշտպանի իրեն ու իր ընտանիքին։

Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Կարեն Դավթյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել