Էս երկիրն ա՞ շուռ եկել, թե՞ մարդիկ։
Կարգին Հայկոն Միքայել Պողոսյանին ա քննադատում, որոշ շոուբիզնեսցիներ` Քարդաշյան են քլնգում, շատ կներեք իհարկե, բայց հետաքրքիր ա` Շառլին ո՞վ ա տռասս հանելու։
Սիրելիներս, չեք նկատո՞ւմ, որ տգեղ ա, ու դրանով դուք ձեզ եք ծիծաղի առարկա դարձնում։
Մնացեք ձեր բարձունքում ու ճանաչեք ձեր կոլեգաների բարձրությունը:
Ձեր նման արարքներում առնվազն մասնագիտական նախանձ կամ անգրագիտություն կարելի է տեսնել:
Եվ մի հիշեցում. եթե Քարդաշյաններն իրենց այցով ինչ-որ չափով բարձրացնում են Հայոց ցեղասպանության ու Հայաստանի միջազգային ճանաչողությունը, ապա ձեր պարագայում առավելագույն ձեր շեմը քաղաքական քարոզարշավներից ու հանրահավաք-պիկետ-ակցիաներից այն կողմ չի անցնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել