Մեր սիրասուն որոշ աղջիկներ ջան, էս ի՞նչ տենդենց է ձեզ մոտ նկատվում, այս քանի օրը գրառումներ եմ տեսնում շատերիդ պատերին, եթե ինձ դա առանձին ուղարկեին, կիմանայի՝ այդ գրառումն արել է իմ հարազատ երրորդ մասի մի թեթև քյառթի մեջ թաղի տղաներից մեկը: Անկեղծ ասեմ, գեղեցիկ չէ, երբ աղջկա գրառման մեջ տեսնում ես. «Ջոգած ա», «էդ հոգնածը», «սաղ լավ ա», «Ո՞վ ա էդի վոոբշե» ու նմանատիպ բազմաթիվ արտահայտություններ ու բառակապակցություններ, լուրջ՝ ամենահմայիչ աղջիկն էլ որ նման լեքսիկոնով հանրային գրառումներ է անում պատին, միանգամից աչքիս նրա կանացի կերպարը կորում է: Գուցե սխալ եմ կամ հետամնաց եմ, բայց իրոք չեմ կարողանում մարսել նման գրառումները: Չգիտեմ, գուցե ուրիշներին դուր է գալիս կամ դուք նմանատիպ լեքսիկոնով ձեզ համարում եք նորաձև, բայց ես այդպես էլ չկարողացա հարմարվել:
Հարգանքներով ու ոչ մեկին չվիրավորելու միտումով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել