Հարգելի Սոս Ջանիբեկյան, հասկանում եմ, որ Դուք հիմա ցնծում եք Ձեր պարզունակ ՓիԱր քայլի հաջողությամբ: Բայց Քիմի շնորքով ՓիԱր-վելուց գոնե բարի եղեք լինել կոռեկտ Ձեր արտահայտություններում: Չմոռանանք, որ Քարդաշյանները ՀՀ-ում հյուր են, ու հային (առավել ևս հայտնի) վայել չէ հյուրի նկատմամբ ոչ բարեհամբույր, ոչ հյուրասեր վերաբերմուքը, նամանավանդ, երբ հյուրը պատվավոր է, մեր ազգակիցն է ու հյուրընկալությամբ աշխարհը սևեռել է մեր երկրի կողմ:
Ու չնայած նրան, որ դուք Հայաստանում հայտնի եք, Ձեր (ինչպես նաև տեղացի այլ հայտնիների) ու Քիմի միջև զուգահեռներ անցկացնելն անհեռանկար քայլ է: Նույնն է, ոնց որ զուգահեռներ անցկացնենք մկան ու առյուծի միջև: 
Դուք հայտնի եք մեր փոքր Հայաստանում, Քիմը՝ ամբողջ աշխարհում:
Դուք ծնվել, մեծացել եք Հայաստանում, հայկական բարոյական արժեքներով եք դաստիարակված, Քիմը դաստիարկված է ամերիկյան արժեքներով: Ու նրա քայլերը թեկուզ հայկական արժեհամակարգին համապատասխան չեն, դրանք քիչ քննադատելի են՝ հակառակ տեղացի հայտնիների, ովքեր ըստ իրենց դաստիարակության պետք է դուրս չգան հայկական արժեհամակարգից: Համեմատել ուղղակի չի կարելի Ձեզ ու Քիմին:
Աշխատեք Քիմի չափ, ճանաչում ձեռք բերեք, արեք Ձեր երկրի համար Քիմի արածի գոնե կեսը, հետո մեղադրեք ժողովրդին նրան սիրելու ու նման շուքով ընդունելու համար, իսկ Ձեզ ոչ:

Հ.Գ Ինձ չի թվում, որ Քիմն իմ պաշտպանության կարիքն ունի, այնուամենայնիվ, տհաճ է նման վերաբերմունքն ու պահվածքը հայ հայտնի մարդու կողմից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել