Էն հայ տղամարդիկ, ովքեր մտահոգված են, որ Քիմը կփչացնի իրենց աղջիկներին, ու չգիտես՝ ինչ պիկետներ են որոշում անել նրա դեմ, կուզեի վստահեցնել, որ իրենց աղջիկները շատ մեծ հավանականությամբ Քիմ չեն դառնա Քիմի իրական իմաստով, բայց իրենք` տղամարդիկ, վաղուց են եղել Քիմ` այն իմաստով, որով իրենք են ընկալում նրան: 
Ավելի նուրբ հնարավոր չէ արտահայտվել նրանց մասին, ում համար արդեն բնական ու ընդունելի են այն նվաստացումները, որոնք արվում են հայրենիքի լավագույն զավակների նկատմամբ, երբ քրեածին տարրերը դարձել են 15 ամսական հղիի տեսքով պատգամավորներ, երբ մեր պետության ողջ հարստությունը վաճառում են ու իրենց գերդաստանների ապահով ապագան կերտում «անբարո» Եվրոպաներում.... էնքան երկար ու շատ կարելի է թվարկել էս շարքը, բայց սահմանափակվեմ փոքրիկ խորհրդով. գոնե հասեք նրան, որ ձեր դստրիկները Թուրքիա չգնան, այլ գոնե Էմիրատներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել