Hartak.am-ը գրում է.

Ինչպես գիտենք այս օրերին Հայաստանում է գտնվում աշխարհահռչակ Քիմ Քարդաշյանը ամուսնու, դստեր և քրոջ հետ միասին:

Համաշխարհային մամուլը չի դադարում այս իրադարձությունը լուսաբանել: ibtimes.co.uk  պարբերականը առանձնացրել է 10 բան, որ Քարդաշյանները միգուցե ցանկություն ունենային անել իրենց հայաստանյան այցի ընթացքում:

10. Ազգային պատկերասրահ  

Հայաստանի ազգային պատկերասրահը երկրի խոշորագույն գեղարվեստական թանգարանն է: Այն տեղակայված է Հանրապետության հրապարակի շենքում: Եվրոպական, Ռուսական, Հայկական և Արևելյան արվեստի սրահներում կարելի է ծանոթանալ նշանավոր այլ արվեստագետների ստեղծագործություններին:

9. Կամի քլաբ

Երևանի հայտնի ակումբներից մեկն է, որն այցելուներին առաջարկում է  հետաքրքիր ժամանակ անցկացնել, խմել և պարել: Քարդաշյանները սիրում են լավ «փարթիներ», այնպես, որ այս վայրը ընտանիքի անդամների համար ամենահարմար տարբերակը կարող է լինել:

 8. Ջրաշխարհ

«Ջրաշխարհ»-ը տեղակայված է Երևանում, և իրապես օազիս է, որտեղ ամռան տապին կարելի է զովանալ և հիանալի ժամանակ անցկացնել: «Ջրաշխարհ»-ը համապատասխանում է եվրոպական բոլոր չափանիշներին, ջրի որակը ապահովվում է ժամանակակից սարքավորումներով և բավարարում է նորմայի բոլոր պահանջները: 

Քարդաշյանները կարող են փոքրիկ Նորթին տանել Ջրաշխարհ, եթե նախնիների երկիրը ծանոթանալուց մի պահ շեղվեն: Լողավազանը փոքրիկի համար կլինի այն, ինչ պետք է:

7. Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճար

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարը Երևանի ամենամեծ և գլխավոր եկեղեցին է: Այն նաև Հարավային Կովկասի ամենամեծ կրոնական կառույցն է:

6. Սևանա լիճ

Հայաստանը չի կարող լողափների քանակով պարծենալ,սակայն Սևանը երկրի ամենամեծ լիճն է,  ինչպես նաև աշխարհում բարձրադիր քաղցրահամ լճերից մեկը:

5. Վերնիսաժ

Այս 350 մետրանոց շուկան գտնվում է  Արամ և Բյուզանդ փողոցների միջև, որտեղ հիմնականում վաճառվում են հայկական ավանդական արվեստի նմուշների ձեռագործ հավաքածուներ:

4. Հայաստանի պատմության թանգարան

Հայաստանի պատմության թանգարանը պատմամշակութային, գիտահետազոտական և տեղեկատվական խոշոր կենտրոն է։ Այստեղ անշուշտ արժե այցելել, որպեսզի ընտանիքը պատկերացում կազմի այն երկրի մասին, որտեղ ժամանակ են ացկացնում:

 3. Գեղարդի վանք

Գեղարդի վանքը, որը  ճանաչվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս, միջնադարյան Հայաստանի հանրահռչակ վանքերից մեկն է: Գեղարդի վանքի այցելուների մեծ մասը նախընտրում է այնուհետև այցելել ոչ հեռու գտնվող Գառնու հեթանոսական տաճար:

 2. Հյուսիսային պողոտա

Քարդաշյանների փոքրիկի անվանը համապատասխան այս վայրը՝ Հյուսիսային պողոտան (Northern Avenue) տեղակայված է Երևանի կենտրոնում: 2007թ.-ին բացված այս պողոտան կամաց-կամաց դառնում է քաղաքի առևտրային կենտրոնը, որը լի է էլիտար խանութներով: Մենք բոլորս գիտենք, որ Քարդաշյանները հետարքրված են  նորաձևությամբ, այնպես որ Հյուսիսային պողոտան նրանց կգրավի իր առաջարկներով:

1. Երգող շատրվաններ

Այն, ինչը յուրաքանչյուրը պետք է վայելի Երևանում իր շրջագայության ընթացքում  Երգող շատրվաններն են: Երգող շատրվանները Ազգային պատկերասրահի շենքի առջև են տեղադրված, որոնց շնորհիվ Հանրապետության հրապարակը դարձել է երևանցիների սիրելի ժամանցի վայրերից մեկը: Այն կարելի է վայելել ամեն երեկո, որը հաճախ ուղեկցվում է ջազային, դասական և ժամանակակից ռոք և փոփ երաժշտությամբ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել