Ընդամենը վերջերս՝ ս.թ. հունվարի 23-ին, Ա1+-ի տնօրեն Մեսրոպ Մովսիսյանն իր հրապարակային հայտարարության մեջ նշել էր, թե իբր Circle.am-ի վարկանիշային աղյուսակի առաջին 13 տեղերը գնված են և կոնկրետ առաջադրանքով տրամադրված համապատասխան կայքերի: Սակայն տարօրինակ զուգադիպությամբ այս էլ որերորդ օրն է նույն վարկանիշային աղյուսակում Ա1+-ն ու լրագրողական ֆրոնտի իր մարտական ընկերոջ՝ Արամ Աբրահամյանի «aravot.am»-ը որոշ փոխատեղումներով զբաղեցնում են 11-ից 13-րդ հորիզոնականները: Հիմա ի՞նչ է սա նշանակում. Մեսրոպ Մովսիսյանի «փայը» տվեցին, որ նա այլևս այդ թեմայով աղմուկ չբարցրացնի՞, թե՞ ինքն էլ որոշեց ռեյտինգային տեղ առնել, որ հետ չմնա նրանցից ում մինչև վերջերս քննադատում էր: Իսկ գուցե հերթական «աղվեսի» դունչը չէր հասնում հերթական «խաղողի» ողկույզի՞ն ու այն խա՞կ էր որակվում: Այո, բայց այդ աղվեսի ու խաղողի պատմությունը որպես երևույթ մեր մոլորակի չափ հին է, մի՞թե Մեսրոպ Մովսիսյանի նման անվանի անձնավորությունը, ով այս ընթացքում անցել է բազմապիսի թոհուբոհերի միջով, կարող էր այդպիսի պարզունակ հնարք օգտագործել ու այսպիսի անհարմար վիճակում հայտնվել: Գուցե հիմա՞ ասի, թե ինչն կարծիքի է իր նշած տեղերը զբաղեցնող ընկերությունների ու նրանց վարկանիշների մասին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել