Թեև հայկական իրականության մեջ ընդունված չէ քաղաքացիական ամուսնությունը, մի շարք հայտնի մարդիկ կոտրում են կարծրատիպերն ու ապրում միասին մինչ ամուսնությունը։ BlogNews.am-ն առանձնացրել է նրանցից 10-ին։
Խորեն Լևոնյանն ու Լիկա Մեսրոպյանը մինչ ամուսնությունն արդեն ապրում էին միասին։ Մինչ հասարակությունը քչփչում էր՝ զույգը հանդիպո՞ւմ է, թե՞ ոչ, Խորենն ու Լիկան վայելում էին ամուսնական կյանքը։
Հաղորդավարուհի Աննա Գրիգորյանն ու Վլադ Աբովյանը ևս նախ ապրել են քաղաքացիական ամուսնությամբ, հետո պսակադրվել։ Աստծո օրհնությունը ստանալիս զույգն արդեն սպասում էր իր առաջնեկին։
Երգչուհի Հասմիկ Կարապետյանն ու Շանթ Քիրմիզյանը մոտ երկու տարի է, ինչ միասին են ապրում։ Ըստ Հասմիկի՝ իրենք արդեն պատրաստ են ամուսնության։
Դերասան-ամուսիններ Նարբե Պողոսյանն ու Աստղիկ Ալավերդյանը 12.12.12-ին ամուսնանալուց առաջ արդեն տևական ժամանակ միասին էին ապրում Իրանում։
Քրիստինե Պեպելյանի ամուսնության մասին լուրը տարածվեց մոտ երեք տարի առաջ։ Ամուսնության կապակցությամբ զույգը խնջույք էր կազմակերպել, սակայն պաշտոնական ամուսնություն, որպես այդպիսին, չեն գրանցել։
Դերասան Սոս Ջանիբեկյանն ու հաղորդավարուհի Աննա Կոկչյանը ժամանակին միասին էին ապրում։ Մոտ 2 տարի միասին ապրելուց հետո զույգը բաժանվեց։
Օրերս կայացավ դերասանուհի Նաիրա Մովսիսյանի պսակադրությունը։ Զույգը, սակայն, մի հարկի տակ է ապրում այս տարվա հունվարից։
Հաղորդավար, ռեփեր Ֆելիքս Խաչատրյանն անձնական կյանքը հնարավորինս փակ է պահում։ Թեև նա չի խոսում իր և Գոհար Պարույրյանի հարաբերությունների մասին, տևական ժամանակ է, ինչ նրանք միասին են ապրում։
Երգչուհի Լայանան և Ռոլանդ Պողոսյանը մեկ տարի համատեղ կյանքից հետո որոշեցին օրինականացնել հարաբերություններն ու պաշտոնապես ամուսնացան։
Դերասան Արսեն Լևոնյանը վերջերս հարցազրույցներց մեկում նշել է, որ ընտրյալ ունի։ Մեր տեղեկություններով՝ նա ևս քաղաքացիական ամուսնությամբ ապրում է սիրելիի հետ։