Քիմ Քարդաշյանի այցը Երևան ակտիվ քննարկվել է նաև ֆեյսբուքի ադրբեջանական տիրույթում: Բնականաբար, ադրբեջանցիների մի որոշ հատված գրում էր, թե ինչի եք լուսաբանում, մեր շատ պետքն ա: Մյուսներն անթաքույց հպարտությամբ նշում էին, որ նա Հայաստանի հերոսն է ու խորհրդանիշը: Նույնիսկ մեկ մեկնաբանություն աչքովս ընկավ, մի աղջիկ գրել էր. «Տեսեք, թե ովքեր են նրանց հերոսները՝ Քիմ, Քլոե: Իսկ մենք ունենք Մուբարիզ, Ռամիլ Սաֆարով»: Մեկնաբանություններն այս դեպքում ավելորդ են: Սակայն ամենահետաքրքիր բացահայտումն այն էր, որ փաստորեն ադրբեջանական քարոզչամեքենան Հայաստանի մասին հաղորդումներում ցույց է տալիս 90-ականների մութ ու ցուրտ Երևանը՝ փորձելով սեփական քաղաքացիներին ապացուցել, որ այժմ Երևանն այդ վիճակում է: Շատերն ասում էին, բայց սա մեր հեռուստատեսության ցույց տված Երևանը չէ, փաստորեն հայերը նույնպես մեզ նման զարգացել են: Եվ բնականաբար, մի ստվար հատված հակված էր այն մտքին, որ Քիմը շատ լավ կգովազդի Հայաստանն ու լավ կպայքարի ցեղասպանության ճանաչման ուղղությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել