Ֆրանսիան իմ ուրախությունների երկիրն է, Հայաստանը՝ իմ ցավերի. ԱզնավուրSlaq.am-ը գրում է.

Լեգենդար հայազգի շանսոնյե Շարլ Ազնավուրը իր համաշխարհային շրջագայության շրջանակներում համերգներ կտա Մոսկվայում և Սանկտ-Պետերբուրգում: Շանսոնյեն պնդում է, որ դա իր վերջին և հոբելանական շրջագայությունն է՝այս տարի նա նշել է իր 90 ամյակը:

Սանկտ-Պետերբուրգյան համերգի նախօրեին (այն կկայանա ապրիլի 20-ին), պարոն Ազնավուրը սիրով համաձայնվել է պատասխանել «НВ» պարբերականի լրագրողի հարցերին:

- Շարլ, Ձեր երգերը դուրս են ժամանակից: Նրանք հետաքրքիր են մարդկանց համար մի քանի տասնյակ տարիներ շարունակ: Ինչու՞մն է գաղտնիքը Ձեր կարծիքով:

-Շնորհակալություն: Շատ հաճելի է նման խոսքեր լսել: Չգիտեմ: Իրականում, որևէ է գաղտնիք չկա: Ուղղակի իմ երգերը՝ ճշմարտության մասին է: Ես ասում եմ այն, ինչ մտածում եմ, գրում եմ այն, ինչ մտածում եմ: Չնայած նրան, որ դա երբեմն ջղայնացնում է իմ կնոջը(ծիծաղում է): Իսկ եթե լուրջ, ես երգում եմ միայն այն, ինչի մասին մտածում եմ: Եվ քանի աշխարհն այդպիսին է, ինչպիսին կա, իմ երգերը չեն ծերանա:

-Ձեր «Բարձր շշուկով» գրքում Դուք պատմում եք, թե որքան դժվար է եղել ճանապարհը դեպի հաջողություն:

-Երբ ես սկսում էի համոզված էի, որ բոլորին դուր կգան իմ երգերը: Ամենևին: Ես ելույթ էի ունենում կաբարեներում, ռուսական գիշերային ակումբներում, կինոթատրոններում : Լրագրողներին իմ ոճը դուր չեկավ: Նրանք կոչ էին անում դուրս հանել այդ «ոչ գրավիչ» արտաքին ունեցող երգչին, ով «ահավոր» ձայնով կասկածելի երգեր է կատարում: Այսպես էին ինձ ներկայացնում: Ես այդ մասին հիշեցի այն ժամանակ, երբ վերջերս վերադառնում էի Բրազիլիայից: Օդանավակայանում ինձ դիմավորում էին լրագրողները, մոտ մի 500 հոգի, որոնց ձեռքերում տեսախցիկներն էին: Եվ այդ պահին ես հասկացա, ինչ երկար ճանապարհ եմ անցել: Այժմ ես հասկանում եմ, պետք է շարժվել քո ճանապարհով, ուշադրություն չդարձնել նրան, ինչ քո մասին գրում են թերթերում:

-Դուք երբեք չե՞ք փորձել դուր գալ հանդիսատեսին:

-Ոչ: Փոխել ոճը, որպեսզի դուր գաս հանդիսատեսին, նշանակում է կորցնել անհատականությունը: Հանդիսատեսը երկու դեպքում է ճանաչում արտիստին՝ 1. եթե դուք ամենալավն եք ձեր ասպարեզում և եթե դուք անում եք այն, ինչ մինչ ձեզ ոչ ոք չի արել:

- Հիշում ե՞ք Ձեր առաջին հաջողությունը: Դուք Ձեզ այդ պահին երջանիկ էիք զգում:

- Ես հիշում եմ, երբ առաջին անգամ հայտնվեցի հանդիսատեսի առաջ, բայց ոչ իմ առաջին հաջողությունը, ոչ չեմ հիշում: Երբ ես առաջին անգամ բեմ բարձրացա, ես ռուսական ժողովրդական պար կատարեցի: Դա Տրոկադերոում գտնվող թատրոնում էր, մանկական ներկայացման ժամանակ, որտեղ ես խաղում էի փոքրիկ կովկասցու դերը, ով տարբեր պարեր էր կատարում: Ես հայկական ընտանիքից եմ, գիտեք, դրա համար ինձ համար դա շատ հեշտ էր: Ես 10 տարեկան էի, և պարում էի, մինչև ոտքերս ինձ պահում էին: Այժմ ես չեմ կարող այդպես չեչյոտկա պարել (ծիծաղում է):

-Ինչ ե՞ք գնահատում ամենից շատ մարդկանց մեջ: Ի՞նչն է նյարդայնացնում: Ի՞նչ չէիք ների հարազատ մարդուն:

-Գնահատում եմ անկեղծությունը: Տանել չեմ կարող ստորությունը: Եթե մարդ մարդասպան չէ, ներել կարելի է ամեն ինչ:

-Ձեր երգերից ո՞րն եք հաճախ լսում փողոցներում:

-Երբ ինձ ճանաչում են ինչ որ տեղ փողոցում, սկսումեն երգել La Boheme-ը: Ամբողջ աշխարհում:

-Դա Ձեր սերելի երգն է:

-Ինձ միշտ հարցնում են դրա մասին: Ես չունեմ սիրելի երգ: Երբ դուք ունեք շատ երեխաներ, դուք չեք առանձնացնում նրանցից մեկին: Նույնը երգերի դեպքում է:

-Պարոն Ազնավուր, Դուք հայ եք, ով մեծացել է Ֆրանսիայում: Ազգությամբ ո՞վ եք Դուք:

-Շատ դժվար է առանձնացնել սուրճը կաթից, եթե ընպելիքը այդպիսինն է: Ինձ համար Հայաստանը իմ հայրենիքն է: Եվ Ֆրանսիան է իմ հայրենիքն է: Ես նույնքան հայ եմ, ինչքան որ ֆրանսիացի: Ես այդ սուրճն եմ կաթով: Իմ մեջ ձուլվել է հայկական արյունը և ֆրանսիական մշակույթը, և առանձնացնել դրանք հնարավոր չէ: Ես տողեր ունեմ դրա մասին: «Ֆրանսիան իմ ուրախությունների երկիրն է , Հայաստանը՝ իմ ցավերի, Փարիզը՝ իմ մանկության քաղաքն է, Երևանը՝իմ նախնիների»: Եվ, ի վերջո,այն ինչ ես արել եմ իմ ողջ կյանքի ընթացքում, երգել եմ կամ գրել, ստեղծվել է ֆրանսերեն լեզվով: Ես և Ֆրանսիան շատ տարիների շարունակ լավ հարաբերությունների մեջ ենք:

-Եվ,վերջապես, եթե Դուք հնարավորություն ունենայիք սկսել ամեն ինչ սկզբից, որ սխալներից կխուսափեիք Դուք:

-Սկսել սկզբից: Ոչնչացնել ամենը, ինչ արդեն կա: Ես ոչ մի դեպքում չէի ցանկանա սկսել նորից: Ես նախընտրում եմ շարունակել իմ պատմությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել