Հետաքրքիր տեղեկություններ «Հրազդան» մարզադաշտի վերաբերյալ
Առաջին ֆուտբոլային խաղը «Հրազդան»-ում տեղի է ունեցել 1971 թ. մայիսի 19-ին` Երեւանի «Արարատ» եւ Ալմա-Աթայի «Կայրատ» թիմերի միջեւ` «Արարատ»-ը հաղթեց 3:0 հաշվով:
Տարողությամբ «Հրազդան»-ը ԽՍՀՄ-ում 5-րդն էր, իսկ հաճախելիությամբ ՝ 1-2-րդը:
Մոտավոր հաշվարկներով, 1971 թվականից ի վեր մարզադաշտ գրեթե 15 մլն մարդ է այցելել:
«Հրազդան»-ում «արարատցիներից» բոլորից արդյունավետ խաղացել է Խորեն Հովհաննիսյանը (63 գոլ), իսկ մրցակիցներից՝ Օլեգ Պրոտասովը (6):
«Հրազդան» այցելել են Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Խուան Անտոնիո Սամարանչը, ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Ժոաու Ավելանժը, ՈՒԵՖԱ-ի նախագահ Լենարտ Յոհանսոնը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել