ՀՆՎ-ն Ժիրայր Սեֆիլյանին ու Պավլիկ Մանուկյանին ամենավերջին ավազակների նման բերման ենթարկեց և կալանավորեց:
Ազատամարտիկի հետ չի կարելի նման կերպ վարվել, Ժիրայրին ու Պավլիկին ձերբակալողներից շատերը հավանաբար երեկվա այն երեխաններն են, որոնց համար սովի ու ցրտի մահացու թատերաբեմում պայքարում էին նրանք:
Սրանք հենց այն ՀՆՎ ուժեղ, դեզի միջից ասեղ գտնող տղաներն էին, ովքեր այսքան տարի չկարողացան գտնել գոնե մեկ ավազակ պաշտոնյայի հետախուզվող ավազակ հարազատի կամ բարեկամի:
Այսպես կոչված, բերման ենթարկելը, այն էլ ուժեղացված հսկողությամբ, մեղմ ասած, անբարոյական քայլ էր ազատագրական պայքարի նվիրյալների հանդեպ, նման կերպ բերման են ենթարկում նրանց, ովքեր փախչելու մտադրություն ունեն: Իհարկե, այս պարագայում էլ կան փախչողներ, բայց ոչ Ժիրայրն ու Պավլիկը:
Սեֆիլյանն ու Պավլիկն անարխսիտներ չեն, որ հետո իրենց ձերբակալողներին կամ նրանց ընտանիքներին վնասեն, հետևաբար պետք չէր դիմակավորված շքախումբ ուղարկել նանց հետևից, պարզապես կարելի էր ծանուցագրով կանչել բաժին, նրանք անպայման կներկայանային: Այս քայլն ապացույցն է այն բանի, որ այսօր շատերի մեջ մեռել է հերոսի հանդեպ հարգանքը: Իհարկե պատերազմի մասնակցությունը ոչ մեկին անձեռնմխելիություն չի տալիս, բայց տալիս է մեծ հարգանք, որն այսօր մենք չենք տեսնում նրանց հանդեպ:

Հ.Գ Ես մեկն եմ այն մարդկանցից, ովքեր դեմ են Ապրիլի 24-ին ցանկացած ագրեսիվ գործողության: 
Ես պարզապես իմ զզվանքն եմ հայտնում այն մարդկանց հանդեպ, ովքեր այդօրինակ վերաբերմունք են ցուցաբերում ֆիդայինների հանդեպ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել