Բժիշկը հիվանդի ախտահարման պատճառը բացահայտելուց հետո նրան ասում է՝ դու հիվանդ ես, դու արժանի ես մահվան, դու, դու, դու… Եվ այս ամենը նրա համար, որ բժիշկը բուժելու փոխարեն, հիվանդին ավելի վատ դրության մեջ դնելով, փորձում է արագացնել նրա հիվանդությունը՝ չցանկանալով ջանք գործադրելով փորձել իր բուն գործառույթն իրականացնել՝ բուժել հիվանդին։ 

Արդյո՞ք քաղաքական գործիչը նույն բժշկի գործառույթը չպետք է կատարի, սակայն այս դեպքում՝ հանրության միջավայրում։ Վստահ եմ, որ այդպես է՝ բացահայտում է խնդիրները, ցույց է տալիս դրանց լուծման ուղղությունները և հնարավոր ամեն բան անում այդ խնդիրների լուծումը ստանալու համար։ Իսկ ի՞նչ ունենք մենք, հանրության բժիշկը բուժման ուղղությունը ցույց տալու փոխարեն առավոտից երեկո բողոքում է և արդարացումներ փնտրում, նրան տեսնելով՝ հանրության անդամները նույն անելանելի վիճակում են հայտնվում։ Իսկ ի՞նչ կլիներ, որ այս բացասական էներգիան, որ կուտակել ենք մեր երկրում, դրա փոխարեն դարձնեինք դրական էներգիա և զարգացման ուղղություն որդեգրեինք, միանշանակ է, որ այլ դրական որակի երկիր կունենանք, բայց խնդիրն իրենցից դուրս տեսնողները հեշտ և դատապարտելի դիրքորոշում ունեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել