Չզարմանաք, որ հանկարծ հասարակությունը բաժանվի երկու թևի` քիմականների և հակաքիմականների:
Չզարմանաք, որ հանկարծ հակաքիմականները ստեղծեն տարօրինակ մի աղանդ, ասենք, օրինակ, քիմասիրաց եղբայրակցություն:
Չզարմանաք, որ հանկարծ էդ աղանդի մեջ նաև ձևավորվի ծայրահեղական թև, որոնք Քիմին տեսել են մոտիկից կամ նկար ունեն իրար հետ:
Չզարմանաք, որ էդ ծայրահեղականների մեջ էլ առաջանա աջ թև, որոնք բացի տեսնելուց նաև մատով կպել են Քիմին, դե բնական ա՝ իրանց մեջ էլ պիտի լինի կատեգորիա, ասենք, օրինակ, եթե անգամ կպել ես, բայց ո՞ր մասին ես կպել։ 
Ու չզարմանաք, որ հանկարծ էդ ամեն ինչի ժամանակ մեկ էլ իմանաք, որ Քիմը շատ վաղուց գնացել ա իրանց ամերիկաները, ու մայիս ամիսն ա արդեն, և դուք մոռացել եք ապրիլի 24-ին գնալ Ծիծեռնակաբերդ, քանի որ տառապում էիք Քիմին անիծելով կամ Քիմին անիծողներին անիծելով: Երևի անմոռուկի թեման ավելի լավ էր, բոլոր դեպքերում բուն խնդրից էդքան էլ չէր շեղում…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել