Ահա տեսնո՞ւմ եք, թե ինչո՞ւ չի կարելի դրսևորել տոլերանտություն ու հանդուրժողականություն ագրեսիվ փոքրամասնությունների նատմամբ։ Խնդրեմ, վառ օրինակ.
Շոուբիզնեսի հերթական  նորաթուխ աղանդավոր աստղը (այո հենց աղանդավոր, որովհետև ես առաքելական եմ ու իմ եկեղեցու պաշտոնական դիրքորոշումը նրանում է, որ Կյանքի Խոսքը աղանդ է, իսկ դրա հետևորդները՝ աղանդավոր) մի երկու անգամ ռեպ կարդալուց ու էքսկավատրների մոտ իր տռճիկ տալը նկարագրող տեսահոլովակը թողարկելուց հետո արդեն այն աստիճան նշանակալի ֆիգուր իրեն համարեց հայոց աշխարհի հասարկական տիրույթում, որ ոչ ավել, ոչ պակաս որոշեց նկատողություններ անել Հայ Առաքելական Եկեղեցուն ու ուղղություններ տալ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, թե ի՞նչ պետք է անել։
Հարգելի Հռագը, видите ли չի հասկացել պատարագի ժամանակ ինչ է խոսվում (ես պալիգլոտ չեմ, բայց չգիտես ինչու հասկանում եմ, ինչն էլ չեմ հասկանում, միշտ կարող եմ հոգևորականից հարցնել՝ դեռ ոչ մի անգամ ոչ միայն չեմ մերժվել, այլ թերի պատասխան չեմ ստացել), դրա համար էլ գնացել է Կյանքի Խոսք։ Լավ, էդ իր գործն է, ի վերջո սահմանադրությամբ վերագրված է խղճի ու դավանանքի ազատությունը, բայց մեր խրոխտ երիտասարդը այսքանով չի սահմանափակվել ու առաջարկել է Կաթողիկոսին (!), որպեսզի «Աստվածաշնչի» մասսայական ընթերցում կազմակերպի ու երիտասարդ սերնդին մատուցի «Աստվածաշունչ»-ը եկեղեցու մեկնաբանությամբ: Վերջում էլ, էլի նույն հարգելի Հռագը ազնվորեն խոստովանել է, որ իր տեսահոլովակները ռասկռուտկա են արվում հեռուստատեսությամբ ու ռադիոներով, որովհետև, մեջբերում եմ. «Փողին մուննաթ»...
Հարցը նրանում չէ, որ սույն արտիստը հերթական անգամ փաստել է, որ ԿԽ-ն փողին փոխ չի ասում ու ռասկռուտկա է անում իր անդամներին (ի դեպ հենց նույն անդամների գրպաններից տասնորդի տեսքով գանձած միջոցներով)։ Հարցը անգամ նրանում չի, որ առանց Հռագի խորհուրդների էլ նման ընթերցումներ կազմակերպվում են։ Հարցը նրանում է, որ այս տվյալ աղանդն այնքան է լկտիացել ու անպատժելիության մեջ  վստահութուն ձեռք բերել, որ դրա շարքային անդամները հրապարակավ հաթաթա են անում։ Սրա մեղավորը ոչ թե Հռագն է, ոչ էլ անգամ ԿԽ-ն, սրա մեղավորը մեր անողնաշար իշանություններն են, որոնք թույլ են տալիս, որ այս օտարածին ու քայքայիչ հասարակական օրգանիզմները ծաղկեն, աճեն ու հանդգնեն։

Կից նյութն`այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել