Slaq.am-ը գրում է.

Քիմ Քարդաշյանը կճաշի «Լիբանան» ռեստորանում, որտեղ էլ ողջ անձնակազմը պատրաստվում է դիմավորել Քիմ Քարդաշյանին:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Երևան ժամանեց ամերիկյան ռեալիթի շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը: Քիմ Քարդաշյանը դստեր, ամուսնու՝ Քանիե Ուեսթի և Քլոեի հետ ժամանեցին «Զվարթնոց» օդանավակայան։ Քարդաշյանների ընտանիքը դուրս է եկել VIP սրահից։

Նրանց «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորելու էին եկել բազմաթիվ երկրպագուներ, լրագրողներ, Էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Ավետիսյանը։ Քիմ Քարդաշյանը ձեռքով ողջունեց հավաքվածներին: Լրագրողներից մեկի հարցին՝ արդյոք երջանիկ է Հայաստանում լինելու համար, Քարդաշյանն արձագանքեց «Շատ երջանիկ եմ»: Սակայն այնուհետև հրաժարվեց պատասխանել որևէ հարցի և ուղևորվեց «Մարիոթ Արմենիա» հյուրանոց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել