Այ մարդ, 5 տարի առաջ էս օրերին Հայաստանը եռում էր: Տեր-Պետրոսյանը արդեն հայտարարել էր, որ առաջադրվելու է, հեռուսատատեսությունը ու իշխանության անտաղանդ "ներկայացուցիչները" առավոտից իրիկուն իրան էին քրֆում (մեղմ ասած), քննարկումներն ու վեճերը (մութ ու ցուրտ տարիներից մինչև Քոչարյանի միլիարդներն ու Սերժի խաղերը կազինոներում :D ) քաղաքականացված մարդկանց մակարդակից իջել հասել էին ուսանողությանն ու ամենաչքաղաքակացված մասսային` սերիալներ նայող տնային տնտեսուհիներին :) 

Լարվածությունը սկսել էր մեծանալ ամեն օր, նենց, որ ընտրությունների օրերին նույնիսկ ես սկսեցի խուսափել Սերժին պաշտպանող ընկերներիս հետ հանդիպելուց, որ հանկարծ տուրուդմփոց չլիներ: Հիմա հարց. էս ի՞նչ մեռած վիճակ է հիմա :)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել