Քիմ Քարդաշյանը Երևանում է (video. photo)Slaq.am-ը գրում է.

Քիչ առաջ Երևան ժամանեց ամերիկյան ռեալիթի շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը: Քիմ Քարդաշյանը դստեր և ամուսնու՝ Քանիե Ուեսթի հետ ժամանեցին «Զվարթնոց» օդանավակայան։ Քարդաշյանների ընտանիքը դուրս է եկել VIP սրահից։
Նրանց «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորելու էին եկել բազմաթիվ երկրպագուներ, լրագրողներ, Էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Ավետիսյանը։ Քիմ Քարդաշյանը ձեռքով ողջունեց հավաքվածներին: Լրագրողներից մեկի հարցին՝ արդյոք երջանիկ է Հայաստանում լինելու համար, Քարդաշյանն արձագանքեց «Շատ երջանիկ եմ»: Սակայն այնուհետև հրաժարվեց պատասխանել որևէ հարցի և ուղևորվեց «Մարիոթ Արմենիա» հյուրանոց: 
Հիշեցնենք, որ Քարդաշյանը Հայաստան է եկել մասնավոր այցով։ Բրիտանական The Daily Mail պարբերականը, ավելի վաղ անդրադառնալով պատմական հայրենիք նրա ուղևորությանը, գրել էր, որ Քիմ Քարդաշյանը վերադառնում է իր արմատներին»: Պարբերականը նշել էր, որ Քարդաշյանների ընտանիքն ուղևորվում է Հայաստան` մասնակցելու Օսմանյան կայսրության ժամանակ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել