Սերիալային դերասանուհի Նառա Դիլանյանը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ նոր ֆոտոշարք է արել, որը տրամադրել է BlogNews.am-ին։ 2013 թվականին ամուսնացած Նառան անկեղծացավ, որ արդեն մտածում է մայրանալու մասին։

«Թեև ես ու Հովոն ամուսնացանք 13 տարի ընկերություն անելուց հետո, չէի ցանկանում միանգամից երեխա ունենալ։ Դա շատ մեծ պատասխանատվություն է. երբ որոշում ես երեխա ունենալ, պետք է պատրաստ լինես նրան ապահովել և՛ ֆինանսապես, և՛ հոգեպես, պետք է կարողանաս լավ դաստիարակել նրան ու ճիշտ ուղու վրա դնել։ Երեխա ունենալը միայն փոքր երեխային սիրելով չի սահմանափակվում»,- ասաց Նառան ու հավելեց, որ ոմանք դրան պատրաստ են 16 տարեկանում, ոմանք 40-ում էլ պատրաստ չեն։
«Ես արդեն պատրաստ եմ մայր դատնալ ու այս տարի մայրանալու եմ։) Դեռ հղի չեմ, բայց Աստծո կամքով այս տարի արդեն կունենամ այդ նորությունը»,- նշեց դերասանուհին։










Ամալյա Հովհաննիսյան



