Ժողովուրդ, Արմենիա․ազ քարոզչական կայքից հետո ադրբեջանցիք Ֆեյսբուքում սկսել են հայկական սեգմենտում տեղադրել իրենց կողմից ստեղծած կեղծ Armenianreport.com կայքը։

Զուգահեռ, էդ կայքը սկսել են իրենց լրատվականների միջոցով ֆռացնել՝ հղումներ տալով: Այստեղ կարող եք տեսնել, թե վերջին մեկ ամսում քանի անգամ է հղում տրվել ադրբեջանական կայքերից այս կայքի վրա։ 

Կարճ կապեմ՝  
                       

Armenianreport կայքը ադրբեջանական է, հայկական չէ

Ով ուզում է ավելի խորանա ապացույցների մեջ, կարող եք կարդալ այստեղ եւ այստեղ

Սա էլ ֆեյսբուքյան գովազդը 

armenianreportԳովազդի վերեւի աջ անկյում սեղմում եմ խաչը, հայտնված պատուհանում ՝ Hide - փակել սեղմում ու սպասում։ Մի քանի վայրկյանից հայտնվում է սենց մի պատուհան՝ ընտրում եք Offencive կամ Misleading

Facebook

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել