Ես երբեք պահք չեմ պահել ու չեմ պահի: Պատճառը միայն այն չէ, որ ես աթեիստ եմ, ոչ էլ այն, որ ավելորդ կիլոգրամներ չունեմ ու բնականաբար չեմ էլ կարծում, որ ես անսխալ եմ ու մեղքեր չեմ գործում… 
Ուղղակի ունեմ մի սկզբունք՝ փորձել լինել լավ մարդ տարին 365 օր, ինչն ամենևին կապ չունի Աստծուն հավատալ-չհավատալու հետ: 
Հարգում եմ պահքի ավանդույթը ու առհասարակ կրոնապես շատ հանդուրժող եմ: Սակայն խիստ անհանդուրժող եմ բոլոր նրանց հանդեպ, ովքեր ստոր արարքների ու մեղքերի մեջ թաղված լինելով հանդերձ փորձում են բարեպաշտ քրիստոնյա երևալ հավատքի և պահքի անվան տակ... Ուղղակի պետք է հիշել, որ երկնային արքայութայնն արժանանալու ձգտումից առաջ պետք է նախևառաջ մաքրվել սեփական խղճի առջև, այլապես ոչ մի պահք ձեզ չի փրկի... 
Վերջիններիս թերևս պետք է շնորհավորել պահքից դուրս գալու և նախկին կյանքին անցնելու կապակցությամբ... Իսկ բոլոր այն քրիստոնյաներին, ովքեր չեն մոռանում Աստծո պատվիրանների մասին նաև պահքից դուրս, սրտանց շնորհավորում եմ Սուրբ Զատկի կապակցությամբ. Քրիստոս հարյավ ի մեռելոց...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել