Քիչ առաջ մի հեռուստահարցազրույցի մեջ արդեն ՀՅԴ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը ասաց «Ժիրայր Սեֆիլյանը ժամանակին Դաշնակցության որոշումով է նշանակվել գումարտակի հրամանատար Պետոյի զոհվելուց հետո»:Ով ով, բայց գոնե Բյուրոյի անդամը պետք է իմանար սեփական կուսակցության ոչ վաղ անցյալի պատմությունը և նման անհեթեթ բաներ չասեր:էս վերջերս որոշ մարդիկ Դաշնակցությունից շատ են սիրում մի տեսակ Ժիրոյի մասին ասել թե <<Նա Դաշնակցության որոշումով է նշանակվել հրամանատար>> կարծես թե դա նախարարի պաշտոն էր և ինքը դրա արդյունքում միլիոններ է աշխատել և նշանակողների հետ ապերախտաբար չի կիսվել:Երևի էդպես ասողները չեն պատկերացնում թե ինչ էր այդ ժամանակ նշանակում մարտական ջոկատի այնուհետև գումարտակի հրամանատար լինելը:Դա շատ ծանր և վտանգավոր պատասխանատվություն էր, որը իրենց վրա կարող էին վերցնել քչերը և ի վերջո ժամանակին նման որոշում կայացնողները ինչ ինչ օբյեկտիվ հանգամանքներ հաշվի առնելով են նման որոշում կայացրել այլ ոչ թե բախտ նայողի մոտ գնալով:Հիմա մի երկու խոսք Դաշնակցության կամ ավելի ճիշտ Շուշվա առանձնակի գումարտակի մասին:Ժամանակին, երբ արդեն ստեղծվեց ՀՀ և հատկապես ԼՂՀ Պաշտպանական բանակը Դաշնակցության մեջ տեսակետ կար, որ «մենք մեր առաքելությունը ավարտեցինք արդեն կա բանակ և Դաշնակցությունը չի կարող այլևս որպես կուսակցություն ջոկատ ունենալ» մյուս տեսակետն էլ այն էր, որ «այո արդեն մենք ունենք ընդհանուր հրամանատարությամբ բանակ,բայց որում կարող է իր ուրույն և արժեքավոր տեղը ունենալ գաղափարական և մարտական որոշակի հասունությամբ և փորձառությամբ կամավորներից բաղկացած ռազմական միավորը»:Ժիրոն էս տեսակետի կրողն էր և եթե չլիներ իր համառությունը ապա Շուշվա առանձնակի գումարտակ, որը նաև հայտնի էր որպես Դաշնակցության բատալիոն կկազմալուծվեր:Ի դեպ թեև այդ գումարտակի անցած մարտական ուղու արդյունքում որոշակի քաղաքական դիվիդենտներ շահել է նաև Դաշնակցությունը հետագա քաղաքական պայքարներում և պառլամենտական ընտրություններում, բայց այն համալրվում էր նաև ոչ դաշնակցականներով :Ես կողմնակից եմ, որ հանրային- քաղաքական դաշտում քննադատվեն բոլորը այդ թվում նաև Ժիրայրը, բայց ոչ պատմության և փաստերի անմակարդակ խեղաթյուրումների գնով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել