Պատմաբան Բագրատ Ուլուբաբյանը հայ պատմաբանների մեջ հատուկ տեղ է զբաղեցնում: Սովետահայ պատմաբաններից շատերը (եթե ոչ մեծամասնությունը) միայն անունով էին պատմաբան: Անկապ գրքույկներ էին գրում, հաճախ նսեմացնում հայոց պատմությունը, հայերին «օտար» ու «եկվոր» ներկայացնում, հայոց պատմությունը պարզունակացնում, հորինված «դասակարգային պայքարի» սահմաններն էին խցկում: Եվ այդ պատմաբաններից շատերի գրի-մրի արածները հիմա բանի էլ պետք չեն՝ պատմություններ են զուտ պատմության համար:

Բագրատ Ուլուբաբյանը այն հազվագյուտներից էր, ով գրում էր պատմություն ոչ թե զուտ պատմության համար, այլ մեր անկիրթ ու ուրացած ժողովրդին ազգ դարցնելու նպատակով: Իմ խորին համոզմունքն է, որ եթե չլինեին Բագրատ Ուլուբաբյանի գրքերը (առաջին հետթին «Խաչենի իշխանությունը X-XVI դարերում», 1975 թ.) Արցախի պատմության մի զգալի զանգված այդպես էլ կմնար մութ և չուսումնասիրված: Եվ մի գուցե մենք մինչ օրս էլ չպատկերացնեինք, թե որն է եղել Արցախի նշանակությունը հայապահպանության գործում:

Բագրատ Ուլուբաբյանը ազնիվ և նվիրված հայրենասեր էր: Հիշատակեմ միայն մեկ փաստ. 1965 թ. նա 13 հայերից մեկն էր, ով ստորագրեց ՍՍՀՄ կառավարությանը ուղարկված դիմումը Արցախը Հայքի հետ վերամիավորվելու կոչով: Այլ կերպ ասած, այն ժամանակվա 2,5 միլլիոն հայերի մեջ գտնվեցին միայն 13 հայրենասեր՝ որոնցից մեկը Ուլուբաբյանն էր:

Ցավոք սրտի, Բագրատ Ուլուբաբյանը մինչ օրս մնացել է չգնահատված: Օրինակ, Հայքում չկա որևե մի դպրոց, որը կրեր նրա անունը: Ուլուբաբյանի աշխատությունները մինչ օրս չեն թարգմանվել այլ լեցուների, չնայած նրան, որ Ուլուբաբյանի գիտական աշխատությունները լի են վառ ապացույցներով, որ Արցախը բուն հայոց հող է: Եվ այդ աշխատությունների ռուսերեն ու անգլերեն թարգմանությունները գաղափարական պատերազմում մեզ շատ կօգներ: Դե, մեր «պետություն» կոչեցյալն էլ սատկած է՝ կառավարությունը կաշառակերությամբ է զբաղված:

Ցավալին այն է, որ Բագրատ Ուլուբաբյանը ունեցել է մեկ որդի՝ անունը չգիտեմ, բայց գիտեմ որ մի բառադի ու անկապ անձնավորություն է, կարծեմ նկարիչ (հայ անբանների սիրած զբաղմունքը՝ լինել «նկարիչ», կամ էլ «գրող»): Մարդ այդպիսի հոր զավակ լինի՝ ու նույնիսկ մտքին չդնի, որ հոր աշխատությունները թարգմանի ու տարածի՞...:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել