Պատկերացրեք մի իրավիճակ

Հայաստանում տեղի է ունենում հեղափոխություն, ասենք՝ Տեր-Պետրոսյանի ղեկավարմամամբ: Դրանից հետո, հիմիկվա բոլոր իշխանակաները, ենթարկվում են այս կամ այն մեղադրանքով քրեական պատասխանատվության: Տրամաբանությունը հուշում է, որ այդ բոլոր մարդիկ պետք է պաշտպանեն իրենց շահերը, Հայաստանի դատարաներում, և որպես շահարկում օգտագործվելու է՝ քաղաքակական հետապնդումը: Սակայն, քանի որ մեղադրանքները շատ փաստարկված են լինելու, անխտիր բոլորը դատվելու են, անցնելով բոլոր Հայաստանյան ատյաները: Կասկած չունեմ, որ այդ բոլոր մարդիկ կփորձեն պաշտպանել իրենց շահերը նաև Եվրոդատարանում, ու հեչ կապ չունի, թե այդ գործը ոնց է կոչվելու ՀՀ "X" քաղաքացի ընդդեմ Հայաստանի Հանրապետությանը, թե ընդդեմ Զեյթունցի Վիլոյի, և թող ոչ մեկ չպնդի հակառակը: Ուստի հիմիկվա բոլոր "մեղադրանքները" Տեր-Պետրոսյանի հասցեին, ոչ այլ ինչ են, քան իշխանակաների ամենասիրված բնութագրում "քաղաքական շահարկում":

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել