Այն,որ աշխարհիս երեսին դեռ հրաշքներ լինում են,փաստում է հայկական երթուղայինների վիճակը:Ես ուղղակի զարմանում եմ ՝ ոնց կարող է նման բան լինել.միթե՞ երթուղայինում տեղն անսահմանափակ է:Մարդիկ իրար գլխի ելած երթևեկում են ,մինչդեռ պատկան մարմիիները վայելում են իրենց հրաշք մեքենաները:Բնականաբար մենք չենք ուզում նման մեքենաներ:Բայց հաստատ կարող է լինել այնպես,որ ամիսը մեկ անգամ մեքենա փոխելու փոխարեն,նրանք Հայաստան ներմուծեն մի քանի մեքենա երթուղայինի տեսքով:Եթե մի քանի հոգի այսպես վարվեն,հաստատ մեր վիճակը կլավանա:Ուղղակի այլևս անհնար է այսպես շարունակել:Եթե յուրաքանչյուր գիծ ավելացնի մի քանի մեքենա,իսկ դուք վստահ եղեք , որ դա հնարավոր է,ապա այ վիճակը կբարելավվի:
Սիրելի ժողովուրդ քեզ էլ համբերություն եմ մաղթում,որ դիմանաս սրան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել