1. Հուլիոս Կեսարի ինքնագիրը 2 միլիոն դոլար արժե, սակայն այն դեռևս ոչ ոք չի գտել։
2. Գրող Չարլզ Դիքենսը միշտ դեմքը դեպի հյուսիս էր քնում. նա կարծում էր, որ դա կարող է օգնել զարգացնել իր ստեղծագործական կարողությունները։
3. Չինաստանի երեք ամենահայտնի անուններն են՝ Հիսուս Քրիստոս, Ռիչարդ Նիկսոն և Էլվիս Փրեսլի։
4. Հուլիոս Կեսարը սկսեց գլխին դափնեպսակ հագնել, քանի որ ցանկանում էր իր ճաղատությունը թաքցնել։
5. Տունը, որտեղ Թոմաս Ջեֆերսոնը գրել է ԱՄՆ-ի անկախության հռչակագիրը, հիմա ճաշարան է։
6. Ալֆրեդ Նոբելը, ում անումով էլ կոչվեց նոբելյան մրցանակը, ուներ վերջին ցանկություն, այն է՝ նրան չհամարեն բռնության գաղափարը տարածող միայն այն պատճառով, որ նա է ստեղծել դինամիտը։
7. Մերիլին Մոնրոյի կրծկալը, որով նա նկարվել էր «Ջազում միայն աղջիկներն են» ֆիլմում, վաճառվել էր 14000 դոլարով։
8. Չինաստանի Կոմունիստական կուսակցության առաջին նախագահը՝ Մաո Ռզե-Տանգը, նախքան իր պաշտոն ստանձնելն ուներ բավականին «համեստ» աշխատանք. նա Պեկինի համալսարանում գրադարանավարի օգնական էր։
9. Ալբերտ Էյնշտեյնին մի անգամ առաջարկեցին դառնալ Իսրայելի նախագահ։ Նա հրաժարվեց՝ պարզաբանելով, որ դժվար թե կարողանա պետական մասշտաբով հարցեր լուծել։
10. Երբ Ալբերտ Էյնշտեյնը մահացավ, նրա վերջին խոսքերն էլ իր հետ մահացան, քանի որ այն բուժքույրը, ով այդ ժամանակ նրա կողքին էր, գերմաներեն չէր հասկանում։
11. Պրոֆեսիոնալ իլյուզիոնիստ և ձեռնածու-աճպարար Ուրի Հիլլերը ծնվել է 1946թ. դեկտեմբերին։ Երբ հարցնում են նրա կարողությունների ծագման մասին, նա պնդում է, որ դրանք Հուվա մոլորակից են եկել։
12. Ջոն Գլենը եղել է ամերիկացի առաջին տիեզերագնացը, ով հասել է մինչև Երկիր մոլորակի ուղեծիրը։ Երբ նա տիեզերքից վերադարձավ, նրան դիմավորեցին՝ 3529 տոննա փայլուն թերթեր թափելով նրա վրա։
13. Իր թագավորման ընթացքում Եկատերինա I-ն օրենք սահմանեց, որի համաձայն՝ տոների ժամանակաշրջանում ոչ մի տղամարդ չէր կարող 9-ից հետո խմել։
14. Ելիզաբեթ I-ի թագավորման ժամանակ մորուք կրող տղամարդկանց համար հարկ էին սահմանում։
15. Ելիզաբեթ I-ն օրենք ընդունեց, որի համաձայն՝ բոլորը, բացի շատ հարուստ մարդկանցից, կիրակի օրերին պետք է գլխարկ կրեին։
16. Վիկտորյա թագուհու հարսանեկան նվերներից մեկը մի կտոր պանիր էր, որն ուներ կես տոննա քաշ և 3 մետր տրամագիծ։
17. Իսահակ Նյուտոնը տարված էր գաղտնի և գերբնական գաղափարներով։
18. Մերի Կյուրին թեև երկու անգամ դարձել է Նոբելյան մրցանակի դափնեկիր, սակայն չկարողացավ դառնալ Ֆրանսիական ակադեմիայի անդամ միայն այն պատճառով, որ նա կին էր։
19. Ջոն Ռոքֆելլերն իր կյանքի ընթացքում բարեգործական նպատակներով ավելի քան 500 միլիոն դոլար է տվել։
20. Ջոն Պոլ Գեթին, ով աշխարհի ամենահայտնի մարդկանցից էր, իր տանն ուներ հասարակական օգտագործման մետաղադրամներով հեռախոս։
21. Ուինսթսոն Չերչիլն օրական ավելի քան 15 սիգար էր ծխում։
22. Մի անգամ Լեդի Աստորն Ուինսթոն Չերչիլին ասում է. «Եթե Դուք իմ ամուսինը լինեիք, ես Ձեր սուրճի բաժակի մեջ թույն կլցնեի», իսկ Չերչիլը պատասխանում է. «Եթե Դուք իմ կինը լինեիք, ես այն կխմեի»։
24. Իտալիայի պետական դրոշը ստեղծել է Նապոլեոն Բոնապարտը։
25. Միակ մարդը, ում ծննդյան օրն ԱՄՆ-ում տոն է համարվում, Ջորջ Վաշինգթոնն է։
26. Իսրայելի Սողոմոն թագավորն ուներ ավելի քան 700 կին և 100-ավոր սիրուհիներ։
27. Անգլիացի թագուհի Աննան (1665-1714) իր 17 երեխաներից ավել է ապրել։
28. Մոցարտը երբեք դպրոց չի հաճախել։