Վերջին շրջանում բավականին շատ է քննարկվում դերասանուհի Աննա Հարությունյանի անձնական կյանքը։ Խոսակցություններ են տարածվել, թե նա բաժանվել է սիրելիից՝ Տիգրան Շահինյանից, ում հետ ամուսնության մասին խոսում էր դեռևս 2013-ին։ Այդ տարվա ամռանը նախատեսվող ամուսնությունը հետաձգվեց, իսկ այժմ ընթերցողները պնդում են, որ նրանք բաժանվել են։
Լուրի իսկությունը պարզելու համար BlogNews.am-ը խոսեց Աննայի հետ։ Վերջինս չցանկացավ մանրամասնել անձնական կյանքին վերաբերող նորությունները։ «Անձնական կյանքս երբեք միջոց չեմ դարձրել մարդկանց հետաքրքրությունը հայթայթելու համար։ Մի խորին համոզմուքն ունեմ, որ վերջին հաշվով դա ոչ ոքի հետաքրքիր չէ։ Եթե սխալ եմ համոզմունքներիս մեջ, ապա «հույժ» հետաքրքրվողներին այսպես միայն կպատասխանեմ՝ սրտիս հետ ամեն ինչ կարգին է՝ շարունակում է սիրել, ապրել, ստեղծագործել և շնորհակալ լինել»,- ասաց դերասանուհին։
Դիտարկմանը, որ ժամանակին նա խոսում էր հարսանիքի մասին, և այլ հարցերի Աննան չցանկացավ պատասխանել։