Այս անմոռուկային անհեթեթությունները քիչ էին իբր, հիմա էլ նոր պատուհաս եկավ գլխներիս. Արտաշ Ասատրյանը որոշեց Ցեղասպանության մասին տեսահոլովակի պրեմիերա անել...
Իհարկե, ամեն ոք իրավունք ունի յուրովի ընկալելու այս ողբերգությունն ու յուրովի այն ապրելու։ Նաև անհերքելի է այն, որ ճաշակն ընկեր չունի, բայց ախր, Արտաշ ջան, քո արևին ղուրբան, գավառամտությունը եթե օբյեկտիվ երևույթ է, դա դեռ չի նշանակում, որ պետք է այն այսպիսի հնչեղ ու անհեթեթ կերպով մատուցես աշխարհին...

Մի քիչ վերլուծենք էլի այս գլուխգործոցը։

Երգի անվանումն ինքնին աբսուրդ է՝ «Ո՞վ է մեղավոր»... Արտաշ ջան, չգիտե՞ս, թե ով է մեղավոր։ Բայց էդ էլ մի կողմ, համարենք, որ ցանկանում էր ինտրիգ ստեղծել։

Ախր, Արտաշ ջան, համաձայնվիր, որ թուրքերի իրագործած ցեղասպանության մասին երգը թուրքական կլկլոցներով երգելը պատմության վատագույն մտահղացումների մեջ կարելի է դասել։ Հասկանում եմ, իհարկե, որ երգի բառերը սալֆետկայի վրա են գրված եղել երևի, ու կեսը կորել է, և արդյունքում, հանգի ու ռիթմի մասին մոռանալով, ստիպված կլկլացնելով ես լրացնում էդ բացը, բայց պետք չէր էլի։

Առանձնապես հուզիչ էր «վայրագ, անսիրտ, գազան» ու այլ նմանօրինակ բառերով ծակուծուկերը փակելը, բայց ես նահատակվեցի հատկապես այս երկտողի վրա.

«Եղեռնից մի դար է անցել,
Օսման թուրքերը դեռ չեն ճանաչել...»

Ասում եմ՝ մի երկու կուպլետ ավել երգեր, կարող ա սկսեր թվել, թե որ երկրներն են ընդունել ու երբ, ձեռի հետ էլ Նալբանդյանի ու Սերժի ասածներից մի երկու բան կցիտեր...

Մի խոսքով, էս երգն ու հոլովակը դիտելուց հետո հասկացա, որ ֆեյսբուքը, «Լայք»-ից բացի, պետք է մի հատ էլ «Յախք» կնոպկա մտցնի։

Հերիք է էլի ցնցեք մեզ Ցեղասպանության 100-ամյակը բռնաբարելու ձեր օրիգինալ տարբերակներով։

Մնում է հավելել, որ այս գլուխգործոցը հիանալի սաունդթրեք կլիներ Արտաշի մյուս աստղային զեմլյակի՝ Ճոյտի նկարահանած ֆիլմի համար...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել