5  Ոչ ոք ինքնուրույն հաջողության չի հասնում

success1

Իհարկե, լավ կլինի հաջողության հասնել, պարզապես որովհետև մենք աշխատում ենք, սակայն կյանքն այդպես չի աշխատում։ Մենք օգնության ու աջակցության կարիք ունենք ընկերներից, ընտանիքից ու ուսուցիչներից, իսկ հետո մենք աշխատատուների ու այլ անձանց կողմից տրվող հնարավորությունների կարիք ունենք՝ մեր ցանկացած ոլորտներում առաջ գնալու համար։ Սա օրինակով ցույց տալու համար Գլեդուել Մալքոլմը իր «Outliers» գրքում բերում է երկու հանճարների՝ Քրիստոֆեր Լենգանի ու Ռոբերտ Օփենհեյմերի օրինակը։ Օփենհեյմերի մասին, թերևս, շատերը հնարավոր է լսած լինեն. նա «ատոմային ռումբի հայրն է», իսկ Լենգանի մասին քչերը գիտեն։ 

Լենգանը ծնվել է 1952թ-ին։ Նրա IQ-ն հասնում է 195-210-ի, սակայն նա Հարվարդում ֆիզիկա չի դասավանդում, այլ Միսուրիում ագարակատեր է։ Իհարկե ոչ մի վատ բան չկա ագարակատեր լինելու մեջ, սակայն սա իսկապես  տարօրինակ մասնագիտություն է նրա նման հանճարի համար։

Գլեդուելը նշում է, որ այս տղամարդիկ երկու տարբեր միջավայրերում են մեծացել։ Լենգանը ծնվել է աղքատ գյուղական ընտանիքում, հաճախել հանրակրթական դպրոցներ, որտեղ չեն ճանաչել ու գնահատել նրա տաղանդը։ Ավագ դպրոցից հետո նա հաճախել է Ռիդ քոլեջ, սակայն դուրս է մնացել երկրորդ կիսամյակում, որովհետև նրա մայրը չի կարողացել լրացնել կրթաթոշակի դիմումը։ Մեկ ու կես տարի անց որպես շինարար ու անտառների հրշեջ աշխատելուց հետո նա ընդունվել է Մոնտանայի պետական համալսրան։ Այստեղ էլ նա դժվարության հանդիպեց համալսարան հասելու առումով, քանի որ նրա մեքենան ջարդվեց։ Նա դիմեց առավոտյան դասերը կեսօրին հաճախելու համար, սակայն համալսրանաում մերժեցին նրան։ Ի վերջո Լենգանը, հիասթափվեց ու համալսարանից էլ դուրս մնաց։

Օփենհեյմերը մյուս կողմից մեծացել է այնպիսի միջավայրում, որտեղ նա հնարավորություն ուներ զարգացնելու իր տաղանդը։ Նրան քաջալերում  ու ոգևորում էին վաղ տարիքից, և նա ստանում էր լավագույն կրթությունը, որը հնարավոր էր ստանալ։ Քեմբրիջում սովորելու տարիներին նա փորձել էր թունավորել պրոֆեսորներից մեկին, ում նա նախանձում էր։ Նրան բռնեցին, սակայն թույլ տվեցին ուսումը շարունակել։ Ապշեցուցիչ է տեսնել, թե ինչ կարևոր գործոն է հանդիսանում միջավայրը, հնարավորություններն ու աջակցությունը, որը հավասարաչափ կարողություններ և ունակություններ ունեցող մարդկանց կյանքը կարող է բեկումնային տարբերությամբ շրջել։
Այնպես որ, հաջողության հասնելու համար անհրաժեշտ է ոգևորել մարդու հետաքրքրություններն ու  տաղանդը հատկապես վաղ տարիքում։ Իսկ երբ նրանք հասունանում են, մարդկանց անհրաժեշտ է հնարավորություններ տալ, ազատ ժամանակ ու փորձելու երկրորդ հնարավորություն։ Առանց մյուսների աջակցության անհնարին է դառնում հաջողության հասնել, որովետև ինչպես Գլեդուելն է նշում. «...ոչ ոք. ո՛չ ռոք աստղերը, ո՛չ պրոֆեսիոնալ արտիստները, ո՛չ տեխնոլոգիայի ոլորտի միլիարդատերերը և ո՛չ էլ նույնիսկ հանճարները երբեք մենակ ոչնչի չեն հասնում»։

 4  IQ-ի դերը գերագնահատվում է

success4

Բիզնեսի աշխարհում թվում է, թե ամենախելացիներն են ամենահաջողակները։ Ընկերություններն աշխատանքի են ընդունում համալսարանների լավագույն շրջանավարտներին։ Ինչևէ, մինչ քննությունների արդյունքում ամենաբարձր միավորները ստացած մարդիկ ավելի լայն հնարավորություններ ունեն, սա չի նշանակում, թե ինտելեկտուալ մարդիկ ավելի հաջողակ են։ Իրականում շատ ոլորտներում հաջողության ու ինտելեկտի կապը թույլ է, երբեմն էլ նույնիսկ գոյություն չունի։
Ինչևէ, հասարակությունն ինտելեկտը ստուգում է միայն IQ թեստերով, դպրոցում ստացած գնահատականներով ու քննության արդյունքներով։ Սա արհամարհում է քննադատական մտածողության կարողություններն ու էմոցիոնալ ինտելեկտը։

Սոցիոլոգները գիտափորձ են իրականացրել, որտեղ ցածր ու բարձր IQ ունեցող մարդիկ պետք է մասնակցեին ձիարշավի խաղադրույքներին։ Սա նման է բաժնեոմսերի առքուվաճառքին, որովհետև որոշակի ինֆորմացիայի հիման վրա անհրաժեշտ է ընտրել հաղթողին։ Հետազոտության արդյունքում պարզվեց, որ ցածր IQ-ով մարդիկ ավելի արդյունավետորեն են կատարել առաջադրանքը, քան նրանք, ովքեր բարձր IQ ունեն։ Բարձր IQ ունեցող մարդիկ մյուս կողմից ավելի լավ էին կարողանում գլուխ հանել նոր առաջադրանքներից, քան ցածր IQ  ունեցող մարդիկ, սակայն որքան վերջիներս ավելի շատ էին վարժվում, այնքան ավելի լավ էին կարողանում լուծել առաջադրանքը։ Աշխատանքն ու փորձառությունը կարող է լրացնել IQ-ի առավելությունները։ Այնպես որ, մինչ բարձր IQ ունենալը չի խանգարում, այն ամենակարևոր գործոնը չէ հաջողության հասնելու համար։

 3  «Հրաշամանուկ» հասկացությունը սխալ է


Ջոֆրի Քոլվինն իր «Տաղանդը գերագնահատվում է» գրքում պնդում է, որ իրականում գոյություն չունի այնպիսի հասկացություն, ինչպիսին «հրաշամանուկ» հասկացությունն է։ Նա պնդում է, որ մարդիկ ի սկզբանե տաղանդավոր չեն ծնվում, այլ զարգացնում են իրենց կարողությունները պրակտիկայի շնորհիվ։

Երբ մարդիկ պնդում են, որ իրականում շնորհով ծնվում են, նրանք օրինակ են բերում Մոցարտին, սակայն իրականում Մոցարտի հայրը երաժշտության ուսուցիչ էր, ով նրան երաժշտություն էր ուսուցանում երեք տարեկանից, որից հետո Մոցարտն ուսուցանում էր այլ մասնագետների հետ։ Մինչև 14 տարեկանը, երբ նա գրեց իր առաջին օպերան, Մոցարտը 9 տարի շարունակ ամեն օր երաժշտությամբ էր զբաղվում։ Նա շարունակեց երաժշտություն պարապել մինչև 17 տարեկանը, որից հետո դպրոցն ավարտելով՝ նա սկսեց որպես դաշնակահար աշխատել։ Մինչև 25 տարեկանը նա գրեց իր առաջին գլուխգործոցը և երաժշտությամբ էր զբաղվում ամեն օր 22 տարի շարունակ։
Իսկ այն պնդման մասին, թե նա երաժշտություն է գրել երեխա ժամանակ, պետք է նշել, որ դրանցից և ոչ մեկը նրա ձեռագրով չի գրվել։ Նրա հայրն ապրուստի համար գումար էր վաստակում՝ օգտագործելով այն փաստը, որ Մոցարտն ու նրա քույրը հրաշամանուկներ էին, այնպես որ՝ հավանականությունը մեծ է, որ նրա հայրն էր իր փոխարեն երաժշտությունը գրում։

 2  10,000 ժամվա տեսություն

success7

Կոլորադոյի համալսարանի պրոֆեսոր Անդրես Էրիքսոնը որոշել է տեսնել, թե ինչն է առանձնացնում սկսնակներին պրոֆեսիոնալներից։ 1993թ-ին նա հրապարակեց իր հետազոտությունը, որտեղ նշվում էր, որ սկսնակները 4000 ժամվա պրակտիկա, իսկ պրոֆեսիոնալներն առնվազն 10000 ժամվա պրակտիկայի փրձ ունեն։
Պրոֆեսորն ուսումնասիրել է հաջողակ հայտնի մարդկանց ու պարզել, որ առնվազն 10,000 ժամվա պրակտիկա անցկացրած հայտնիներից են Բիթլսի տղաները, ովքեր մինչև հայտնի դառնալը 2,5 տարի նվագել են Համբուրգում օրական երբեմն 8-ից մինչև 12 ժամ։ Հենց այս ընթացքում էր, որ նրանք իրենց «ձեռագիր հնչողությունը» ստեղծեցին։ Մեկ այլ հայտնի՝ Բիլ Գեյցը, ով սովորում էր նախապատրաստական ավագ դպրոցում, որը համակարգչային տերմինալով հագեցած քիչ դպրոցներից մեկն էր, ավելի շատ ժամանակ էր անցկացնում համակարգչի առաջ,  քան մյուս աշակերտները։ Նրան նույնիսկ թույլատված էր բաց թողնել մաթեմատիկայի դասերը համակարգչով աշխատելու համար։ Այս ընթացքում ու համալսարանի տարիներին նա լրացրեց պրակտիկային իր 10,000 ժամերը։
Սա, իհարկե, պարզապես տեսություն է, սակայն շատ մասնագետներ համաձայնության են եկել այն փաստի շուրջ, որ շատ մարդիկ, ովքեր առնվազն 10,000 ժամվա պրակտիկայի կենսափորձ ունեն, հաջողության հասնելու մեծ շանսեր ունեն։

 1  Դու ապշեցնող ներուժ ունես

success10

Միջինում մարդու միտքը կարող է հիշել յոթից մինչև ինը թվերի հերթականությունը, դրանից հետո մարդու միտքը դժվարանում է բոլոր թվերը ճիշտ հերթականությամբ հիշել։ Քարնեգի Մելոն համալսրանաի հետազոտողները փորձել են բացահայտել՝ արդյո՞ք միջին ընդունակությունների տեր մարդը կարող է կոտրել այս սահմանը վարժությունների շնորհիվ։
Հետազոտության մասնակիցներից մեկն, ով երկու տարի շարունակ շաբաթական երկուսից երեք անգամ վարժել է իր ունակությունները, կարողացել է միչև 82 թվերի հաջորդականություն հիշել, մինչ որոշել է դադարեցնել ունակությունների կատարելագործելը։ Մեկ այլ մասնակից դադարեցրել է իր մարզումները 102 թվերի հաջորդականություն հիշել կարողանալուց հետո։ Այնպես չէ, որ նրանք չէին կարող ավելի զարգացնել իրենց կարողություները, պարզապես հետազոտությունն ավարտվեց։
Հետազոտության մասնակիցները վարժվելու միջոցով շատ ավելի լավ արդյունք էին կարողանում ցույց տալ, քան նրանք, որ պնդում էին, թե տեսողական հիշողություն ունեն։

Այս ուսումնասիրությունների արդյունքում հետազոտողները հայտնաբերեցին այն, ինչ նրանք «ապշեցնող ներուժ» են անվանում՝ ցույց տալով «սովորական» չափահասների ներուժն ու վարժվելու միջոցով նրանց կատարելագործվելու և փոխվելու կարողությունը։ Նրանց հետազոտությունը ցույց է տվել, որ նույնիսկ «սովորական» մարդիկ ներուժ ունեն, դժվար առաջադրանքներով իրենք իրենց մարզելու դեպքում, ապշեցնող հաջողությունների հասնել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել