Եվրասիական ինտեգրացիայի ջատագովները հաճախ են մտացածին փաստարկներ բերում: Ասենք, խոսում են անվտանգության բաղադրիչի մասին` անտեսելով այն հանգամաքը, որ Ռուսաստանը շռայլորեն զինում է Ադրբեջանին: Կամ խոսում են ինչ-որ տնտեսական օգուտների մասին` դարձյալ անտեսելով այն ակնհայտ իրողությունը, որ Ռուսաստանում տնտեսական ճգնաժամի վերջը չի երևում:
Ոմանք խոսում են մեր և ռուսների քաղաքակրթական ընդհանրությունների մասին: Այսպես, «Լևադա» կենտրոնի հրապարակած վերջին հետազոտության համաձայն՝ ռուսաստանցիների 45 տոկոսն արդարացված է համարում Ստալինի օրոք սովետական ժողովրդի կրած զոհերը: Ես լավատես եմ ու չեմ կարծում, թե հայաստանցիները նույնպես նման տոտալիտար մտածողություն ունեն, որովհետև այս պարագայում` «քաղաքակրթական ընդհանրություն»  կոչվածը հավասարազոր կլինի քաղաքակրթությունից զուրկ լինելուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել