Վերջին օրերին երկրի թիվ 1 թեման է դարձել Արմավիա-Զվարթնոց ԱՄՕ հակամարտությունը: Ակնհայտ է, որ դրա պատճառը ոչ միայն և ոչ այնքան կողմերի անպատասխանատվությունն է, ինչից տուժում են քաղաքացիները, այլ պետության կրավորական կեցվածքը: Նշված ճգնաժամը հաղթահարելու նպատակով անհրաժեշտ եմ համարում.
1. Անհապաղ ազգայնացնել Արմավիա ընկերությունը` պահպանելով ազգային ավիափոխադրողի կարգավիճակը, այն վերածելով ԲԲԸ-ի և սահմանելով, որ պետության բաժնեմասը որևէ պարագայում չի կարող պակաս լինել 51 տոկոսից:
2. Պարտավորեցնել Զվարթնոց-ԱՄՕ-ին սպասարկել ազգային ավիափոխադրողին անվճար կամ զեղչային սակագներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել