Կանխավ հայտարարեմ, որ կողմնակից չեմ դպրոցները եկեղեցու տնօրինության տակ դնելու միտումի հետ և խորությամբ չեմ ուսումնասիրել N182 դպրոցն Էջմիածնի ենթակայության տակ դնելու որոշման դրդապատճառները: Սակայն, երբ հայտարարում են, որ փոխանակ առաջընթաց գրանցելու՝ Հայաստանը կարծես թե մեծ քայլերով հետ է գնում դեպի խորը միջնադար, և «քաղաքակիրթ» 21-րդ դարում չի կարելի այդպիսի որոշումներ կայացնել, ինձ մոտ հարց է առաջանում: Երբ «քաղաքակիրթ» Եվրոպայում մի շարք պետություններ, այդ թվում` Գերմանիան, Ավստրիան, Իտալիան, Շվեդիան, Դանիան և այլն, եկեղեցական հարկ են վճարում, նրանք հետադե՞մ են, թե՞ քաղաքակիրթ: Փաստորեն, այս տրամաբանությամբ, Հայաստանն է քաղաքակիրթ, Եվրոպան` հետադեմ, չէ՞ որ մենք եկեղեցական հարկ չենք վճարում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել