Exclusive

Դերասան Դավիթ Թադևոսյանը «Հարազատ թշնամու» ավարտից հետո առայժմ չի նկարահանվի նոր հեռուստասերիալում։ BlogNews.am-ի հետ զրույցում նա ասաց, որ այլ սերիալներից ստացել է առաջակներ, սակայն մերժել է։

Ըստ Դավթի՝ առաջարկ ունի նաև գեղարվեստական 2 ֆիլմից, որոնք այժմ քննարկում է։ Նա նշեց, որ դրանցից մեկը շատ մասշտաբային է, և, առաջարկն ընդունելու դեպքում, չի կարող համատեղել սերիալի տեմպի հետ։ «Որոշել եմ հանգստանալ սերիալից։ Եթե ընդունեմ առաջարկը, երկրում չեմ լինելու»,- ասաց Դավիթը։

Դերասանը չցանկացավ բացահայտել, թե խոսքն ինչ ֆիլմի մասին է։ Այնուամենայնիվ, նրանից տեղեկացանք, որ ֆիլմը նախատեսված չէ հայ հանդիսատեսի համար։ Առաջիկա օրերին Դավիթը կմեկնի ԱՄՆ, որտեղ առավել մանրամասն կծանոթանա պայմաններին։ «Ուզում եմ անձամբ շփվել թիմի հետ։ Մի փոքր վախ ունեմ, որը կապված է ոչ թե իրենց, այլ ինձ հետ։ Մտածում եմ՝ արդյոք դա ի՞մն է, թե՞ ոչ»,- նշեց նա ու հավելեց, որ դեռ չգիտի, թե որքան ժամանակ է լինելու այնտեղ։ Դավիթն ԱՄՆ կմեկնի մենակ։

Անդրադառնալով «Հարազատ թշնամիում» Սպոյի կերպարին՝ Դավիթն ասաց, որ յուրաքանչյուր դեր իր հետքն է թողնում իր վրա։ «Ի վերջո, որոշ ժամանակ նրանց հետ եմ քայլում։ Այս կերպարի շնորհիվ փոխեցի վերաբերմունքս նմանատիպ մարդկանց հանդեպ։ Ես շատ սիրեցի Սպոյին, որովհետև գտա նրա դրական կողմը»,- նկատեց դերասանը։

Ինչ վերաբերում է գործունեությանը թատրոնում՝ Դավիթն ասաց, որ «Հարազատ թշնամիում» նկարահանվելու հետ համատեղում էի նաև թատրոնի աշխատանքը, սակայն սպասվելիք նախագծի հետ կապված՝ առայժմ դադարեցրել է բեմական գործունեությունը։

Ամալյա Հովհաննիսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել