Սովետի փլուզումը մի մեծ միֆ կերտեց, թե իբր սովետը տականք էր, իսկ Արևմուտքը՝ պուպուշ, որ սովետական մոդելում մարդն արժեք չուներ, իսկ Արևմուտքում մարդը գերակա արժեք էր։
Իրականությունն այս միֆի հետ կապ չունի, իրականությունն ավելի դաժան է, ու այս դաժանությունը դժվար ընկալելի է, քանի որ Արևմուտքն իր արժեքներով դեռ կա, ու դժվար է ընդունել նրա անմարդկային կողմը։ 
Ընդհանրապես ուսումնասիրված չէ, թե գաղափարախոսական պայքարում որ կողմն է եղել առավել անմարդկայինը։ 
Մինչև այսօր 20-րդ դարի գաղափարախոսական պայքարի հետևանքներն ազդում են մեր առօրյայի վրա։ Ինչպե՞ս փոխել այն։ 
Կորեայի պատերազմը երևի ամենալուրջ առաջին գաղափարախոսական պատերազմն էր։ Ու ես անչափ ուրախ եմ, որ Հարավային Կորեան ճշմարտությունը պարզելու նախաձեռնությամբ է հանդես եկել։ Կարդալով կատարված հետազոտությունը, կարդալով ԱՄՆ-ի ու Հարավային Կորեայի կողմից քաղաքացիների հանդեպ գործած հանցանքների մասշտաբը՝ գիտակցում ես վերոնշյալ միֆը ցրելու կարիքը։ Միայն այդպես է հնարավոր կանգնեցնել այն ահռելի ռազմական մեքենան, որը դեռ շատ աղետներ կարող է բերել։ 20-րդ դարից հետսովետական բնակչությունն ավելի շատ բան սովորեց, քան արևմտյան հակամարտող կողմը։ Հալալ է Հարավային Կորեային։ Ավելին, սա կարդալով, սկսում ես հասկանալ, թե Հյուսիսային Կորեան ինչու նման վերաբերմունք ունի Արևմուտքի հանդեպ, թե ինչու է հնարավոր նման հասարակարգ կառուցել։ Ուշադիր նայելիս կտեսնենք նմանություն այս մոդելի ու Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի միջև։ Իրաքի հանցագործությունները պարարտ հող էին Մերձավոր Արևելքում «Հս. Կորեաների» ստեղծման համար։ Ամերիկացիք մեզ առաջարկում են հաշտվել թուրքերի հետ, երբ իրենք աշխարհի կեսի հետ հաշտվելու խնդիր ունեն։ Իսկ այդ հաշտվելն անհնար է առանց պատմական ճշմարտությունը վեր հանելու ու ճանաչելու։ Կրկին ասեմ, ապրեն հարավկորեացիք այս գործի համար։ Միայն մի բան չեմ ընդունում, որ արդարացված են համարել ամերիկյան «Կրակիր ու հետո հարցրու» քաղաքականությունը, որի հետևանքով տասնյակ հազարավոր անմեղ փախստականներ են սպանվել։

Կից նյութն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել