Արևը վառում էր ավազը, և ջուրը գոլորշի էր դառնում:

21 ամյա երիտասարդ էր նա` որբ ու աղքատ: Նա իր կողքին ոչ ոք չուներ, հագին միայն ուներ ցնցոտիներից կարկատած «հագուստ», եթե կարելի է այն այդպես անվանել: Նա սնվում էր անապատում վխտացող մողեսներով և Նեղոսի ձկներով: Ապրում էր ծղոտից պատրաստված «տանը»:  Եգիպտուհին զրկվել էր ծնողներից 8 տարեկան հասակում և թափառելով մեծացել էր:

Ես սիրում եմ Եգիպտոսը և մի օր գնացի այնտեղ: Տեղավորվել էի շքեղ հյուրանոցում և անհամբեր սպասում էի վաղվան, որպեսզի անապատ գնայի:

Առավոտ էր: Արևը ծեծում էր ավազը: Ես արթնանալուն պես հագնվեցի, լվացվեցի, բերանս դրեցի հացի մի կտոր և դուրս վազեցի: Անապատ` ավազե օվկիանոս արևային ալիքներով:  Ահա վերջապես ես այնտեղ էի: Եվ իմ առջև էին եգիպտական բուրգերը: Մի՞թե սա իրականություն է, միթե իմ առջև են բուրգեր, որոնք իրենց մեջ են պարունակում այն պատմությունները: Եգիպտոս: Առեղծվածներով և հետաքրքրությամբ լի երկիր:

Տեսնելուց հետո այն, ինչ երազում էի տեսնել արդեն մի քանի տարի տեսա, ուրախությանս չափ չկար: Հանկարծ ինձ ինչ-որ բան դրդեց շրջվել: Շրջվելուն պես առջևումս հայտնվեց մի աղջիկ` ցնցոտիները հագին: Նա տխուր հայացքով վրաս էր նայում և հանկարծ ինձ մեկնեց մի գալարված պապիրուսի կտոր ու արագ չքացավ: Երկար ման եկա նրան անապատում, բայց ապարդյուն:

Մութ էր, արևն թաքցնում էր իր վերջին շողերը, տիրում էր մեռելային լռություն: Հասա հյուրանոց և ագահի նման նետվեցի անկողնու մեջ:

Մութ էր և անապատում վազվզում էր այն աղջիկը, որ ինձ էր տվել գալարված պապիրուսը: Հանկարծ նա կանգ առավ փոքիրկ փայտի կողքին և նստեց: Հազիվ էի կարողանում տեսնել դառը մթության մեջ: Աչքերս դավաճանում էին մարմնիս և փակվում: Նա մոտեցավ ինձ: Եվ ասաց.

- Բարև, անծանոթ ու հետաքրքիր մարդ:

Դեմքս գունաթափվեց և աչքերս մահու չափ վախեցան: Ու նա ասաց.

- Մի վախենա, ես վատը չեմ, ուղղակի առաջին մարդն ես, ով չմերժեց ինձ:

-Իսկ ինչում մերժեմ,- ասացի ես:

Նա չպատասխանեց ու սկսեց հետ քայլել և անհետացավ լույսի մեջ: Ես արթնացա: Արթնացա արևի լույսից և անակնկալ երազից, հետո կիսասարսափահար սկսեցի մտածել, թե ինչ էր դա:

Արդեն ճաշի ժամն էր և ես պետք է գնայի ճաշարան:

Մի լավ ուտելուց հետո արագ ուղևորվեցի անապատ: Այնտեղ հանդիպեսցի մի վաճառականի և հարցրեցի.  «Պատահաբար այստեղ չեք տեսել ցնցոտիներով մի աղջկա»: Նա անտարբեր մի հայացք նետեց ինձ վրա և գերադասեց լռել: Շարունակեցի քայլել դեպի անապատ: Ոտքերս խրվում էին արևից դաղված ավազի մեջ: Որոշեցի նստել, ձեռքերս խրեցի ավազի մեջ և անսպասելի ձեռքս մի օձ խայթեց: Բարձր գոռացի: Ցավն անտանելի էր և բախտս բերել էր, որ օձը ձեռքս էր խայթել, այլապես ոչինչ չէի կարող անել: Արագ մոտիս դանակով հեռացրեցի խայթած հատվածը, և արյունս ծորաց արևահարված ավազի մեջ: Ձեռքս կապելուց հետո շարունակեցի քայլել անապատային տապին: Եվ աչքս դիպավ նրան: Նրան, ով տանջում էր ինձ թե երազիս, թե իրականության մեջ: Կանչեցի ու սկսեցի վազելով հասնել նրան, բայց կրկին ապարդյուն. չհասա նրան, ու նա չքացավ:

Ինքս ինձ ստիպում էի այլևս չմտածել նրա մասին, բայց չէի կարողանում, անընդմեջ տանջում էր ինձ եգիպտուհին: Ինչու էր նա ինձ հետապնդում, այդպես էլ պարզ չէր: Կրկին  որոնման անհաջող փորձ: Գնացի տուն, մոտեցա մոտակա դեղատանը, գնեցի դեղ և սլացա հյուրանոց:

Անդորր: Հանդարտություն էր տիրում շուրջս, իսկ հոգուս մեջ մղձավանջ: Գիշերվա ժամը 4-ն էր, բայց  արթուն մտորում էի եգիպտուհու մասին: Սկսում էի բանաստեղծություններ գրել:

Հոգիս խավարում լույս էր փնտրում

Անէանում էր մթության խավարի մեջ,

Ձուլվում էր հոգիս պաղ մթությանը,

Ու սառչում ա~ղբյուրեղի պես:

Բաբախող սրտիս համար կար տենչանք

Որն անընդմեջ որոնում էր քեզ,

Ով ես դու չարտացոլվող հայելի,

Ում ես դու սպանում ավազի մեջ:

Մթությունը գնալով նահանջում էր` պարտվելով արևի լույսին, և աչքերս փակվում էին` նայելով բուխարու բոցին: Կրկին ուզում էի գտնել քեզ, անհայտ եգիպտուհի:

Տեսա: Տեսա ես նրան իմ երազի հերոսին: Այդ 7 վարկյանի մեջ ես տեսել էի հավերժություն, որն հիմա իր արտացոլանքն էր գցում իմ առջև: Ասես պատժվում էի ինչ-որ մեկի կողմից: Ասես առանց փամփուշտի կրակում էին ինձ վրա: Ուժերս սպառվել էին և հոգիս արթնացավ կարճատև քնից:

Առավոտ էր: Եվ ես կիկին շտապում էի անապատ: Այսօր քչերն էին համարձակվել դուրս գալ այս շոգին դուրս:

Քայլում էի ավազներով, ոտքով փոսեր էի անում, հարվածում էի ավազին ու փոշի հանում: Խելագարի վարք էի դրսևորում, ասես հարբած լինեի: Այո, ես հարբած էի, բայց ոչ ալկոհոլից, այլ ծանր մղձավանջներից: Արևն այրում էր ինձ, բայց դիմանում էի ու շարունակում սողալ անապատներում օձի նման: Կրկին տեսա նրան, բայց այս անգամ նա ինձ չնկատեց ու չփախավ: Նա փոս էր փորում: Ես չմոտեցա ու սպասեցի: Ու հանկարծ նա խրվեց հողի մեջ մինչև վերջ: Արագ վազեցի նրան մոտ: Նա մի արհամարհական հայացք շպրտեց վրաս, բայց մի քանի վարկյան հետո ժպտաց: Ես նրան դուրս հանեցի անհայտ փոսից ու զարմացա: Աստված իմ: Միթե սա իրականություն է, միթե իմ առջևի փոսը դա դամբարան է: Չհամբերեցի, արագ նրա հետ մտանք փոսը: Կառքեր, ոսկի և արծաթ: Ասացի, որ ոչնչի ձեռք չտա, և նա ինձ շրջեցրեց` դեմ տալով սարկոֆագը: Ապուշ կտրած նայում էի այդ հրաշքին:

Մոտ մեկ ժամ հետո եկան հնագետները, նա փախավ, և ես գնացի տուն: Հաջորդ առավոտ պետք է մեկնեի և մտածում էի, որ ես ինչպիսի հրաշքի եմ ականատես եղել:

Առավոտ էր, արդեն գիտեք` արևը ոնց էր վառում ավազը: Ես օդանավակայանում էի և պատրաստվում էի նստել ինքնաթիռ: Աչքերովս փնտրում էի եգիպտուհուն:

Թռա: Գնացի Հայաստան իմ երկիրը, հասա տուն, քանդեցի իրերս և հանդիպեսցի մի նամակի, որը չեմ հիշում, որ ինչ-որ մեկն ինձ տվել էր: Բացեցի և մի անճոռնի ձեռագրով գրված էր.

-Ես կգտնեմ քեզ, ես չեմ մոռացել քեզ:

Անցավ մեկ ամիս: Արդեն մոռացել էի Եգիպտոս այցելությանս մասին և հանկարծ դռանս զանգը տվեցին: Արագ բացեցի դուռն ու առաջ եկավ մի չքնաղ, մեծահարուստ տեսքով տիկին:

-Կարելի է համենալ,- ասաց նա:

Իհարկե,- ասացի ես: Նա եգիպտուհին էր, այն խղճուկ եգիպտուհին: Դամբարանն հայտնաբերելուց հետո պետությունն նրան գումար էր տվել, և նա հասել էր այս աստիճանի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել