Այսօր իմ հարազատ կուսակցության ծննդյան օրն է: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դարձավ 25 տարեկան: Լինելով անկախ Հայաստանում ստեղծված և գրանցված առաջին քաղաքական կուսակցություն` նրա պատմությունն անբաժանելի է հայ ժողովրդի նորագույն պատմության ոչ միայն քսանհինգ, այլև նախորդած տարիներից:

ԽՍՀՄ ժամանակներում ընդհատակյա պայքար Հայաստանի ինքնիշխանության համար, ԿԳԲ նկուղներ, բանտեր, զրկանքներ և զոհեր, Արցախյան գոյամարտ, անկախ Հայաստանի պետականաշինության առաջին քայլեր, ազգային բանակ, պատասխանատվություն երկրի ապագայի համար:

Անդամակցելով ՀՀԿ-ին արդեն հեռավոր 2001 թվականին` ականատեսն ու մասնակիցն եմ եղել իմ երկրոդ ընտանիք դարձած կուսակցության փոփոխություններին, տրանսֆորմացիաներին, զարգացումներին, խնդիրներին և հաջողություններին:

ՀՀԿ-ն ամուր պահում է և զարգացնում հայ քաղաքական դաշտի պահպանողական, քրիստոնեա-դեմոկրատական թևը՝ նպաստելով մեր երկրում գաղափարական, դասական կուսակցական համակարգի ձևավորմանը:

Հավերժ փառք և լուսավոր հիշատակ կուսակցության շարքերում Հայաստանին իրենց կյանքն ու գործունեությունը նվիրած մարդկանց` Աշոտ Նավասարդյան, Վազգեն Սարգսյան, Անդրանիկ Մարգարյան:

Սրտանց շնորհավորում եմ բոլորիս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել