Գովազդային տենդերին մասնակցելը պարզապես աբսուրդի է վերածվել՝ իբրև չցանկանալով վնասել Հայաստանի գովազդային գործակալություններին, իրականում PR տեխնոլոգիաների մենաշնորհ է տված մեկ կառույցի, այնուհետ տվյալ կառույցի կողմից պատվիրատուների հետ կապ հաստատելու և համագործակցելու ակնկալիքով: Նման վնասատար վորոշումները խոսում են թույլ և մրցակիցությունից վախեցող մոտեցման և թիմի մասին, հատկապես որ երկրում մնացել են հաշված գործակալություններ, թե ինչու են եղածն ուզում վերացնել՝ պարզ չէ... Բայց կարծես ձևը գտել են: Հաճոյանալ սերիալների վարկանիշներին կամ դրանք քննարկել հասարակայնորեն հենց ոլորտի ներկայացուցիչների կողմից՝ դեռ անհասկանալի է, սակայն դաշտը լոկալ գործակալություններից մաքրելու միտումը կբացահայտի ժամանակը... Անուշ արեք, տենդերները, սակայն հետո չասեք, որ օբյեկտիվ եք եղել ձեր որոշումներում: Իսկ գործակալություններին բարի ճանապարհ, բոլոր այն տենդերներից հեռու ո՞ր փաթեթում նաև ընդգրկված է PR-ը, էլ չեմ ասում սուպեր առաջարկների մասին...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել