Ապրիլի 1-ին Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի բժշկական անեկդոտ.

1. Կինը հայտնաբերել է, որ հղի է և եկել գինեկոլոգի մոտ.

– Բժիշկ, ինչպե՞ս դա կարող էր պատահել, չէ՞ որ ես ու ամուսինս ընդունել ենք Ձեր նշանակած հորմոնալ հակաբեղմնավորիչները:

- Իսկ դուք հաստա՞տ դրանք կանոնավոր եք ընդունել:

- Դե, գուցե, ես մի երկու անգամ մոռացել եմ, բայց ամուսինս դրանք ընդունում էր ամեն օր:

2. —Բժիշկ, ես խոսում եմ ինքս ինձ հետ:

—Ամեն ինչ նորմալ է, դա ներքին երկխոսություն է:

—Բժիշկ, բայց ես անգլերեն եմ խոսում ու չեմ հասկանում, թե ինչի մասին է խոսքը:

3. Երեկ ընկերուհիս որդի է լույս աշխարհ բերել: Այսօր պատմում է՝ պառկած եմ ծննդատանը, ցավերս չեն դադարում, հանկարծ հայտնվում է երիտասարդ մի բժիշկ, հանում բջջայինը, ժպտում և ասում. «Դե, գուգլ, ինչպե՞ս ծննդաբերություն ընդունել»:

Ընկերուհիս շոկի մեջ է, իսկ բժիշկը՝ մի վախեցի, կատակեցի:

Վախից նա ծննդաբերել է երկու ժամվա ընթացքում:

4. Մի տղամարդ իր կնոջը բերել է հետազոտության: Բազմաթիվ անալիզներից հետո բժիշկը մենակ է մնացել տղամարդու հետ և ասել: «Երկուսից մեկը՝ Ձեր կինը կամ սկլերոզ կամ հոնորեա ունի»: «Իսկ ինչպե՞ս իմանամ՝ որ մեկն է»: Բժիշկը խորհուրդ է տվել. «Գիշերը նրան ճանապարհին մեքենայից դուրս գցի, եթե տուն գա, հանկարծ սեքսով չզբաղվեք»:

5. Անքնությամբ տառապող բռնցքամարտիկը բժշկի է այցելել:

Բժիշկը խորհուրդ է տվել՝ երբ պառկում եք քնելու, հաշվեք մտքում՝ մեկ, երկու, երեք, մինչև քնեք:

- Դա ինձ համար չէ, բժիշկ, հենց հասնում եմ իննի, վեր եմ թռնում։

6. Իմ աջ ոտքն ինձ հանգիստ չի տալիս, անընդհատ ցավում է։

- Դա տարիքի հետ է կապված

- Ձախ ոտքս էլ է նույն տարիքի, բայց չի ցավում:

7. Զրուցում են երկու հոգեբույժ.

—Ի՞նչ եք մտածում՝ կատվի հետ խոսելը խելագարության նշա՞ն է, թե՞ ոչ:

—Դա խելագարություն չէ, խելագարությունն այն է, երբ կատվի ներկայությամբ վախենում ես ավելորդ բաներ ասել:

8. Մի պապիկ գալիս է բժշկի մոտ և ասում.

- Բժիշկ, ես ութսուն տարեկան եմ, բայց դեռ ընկած եմ աղջիկների հետևից:

- Բայց դա լավ է:

- Հմմ, երևի, բայց ես մոռացել եմ՝ ինչի համար:

9. Բժիշկներ.

- Այժմ մարդիկ ոչ միայն իրենք իրենց են ախտորոշում, այլ նաև պատրաստ են վճարել դրա համար։

- Չի կարող պատահել:

- Երեկ մի երիտասարդ էր եկել, համոզված էր, որ հարթաթաթություն ունի, փող էր առաջարկում, որ հաստատեմ ախտորոշումը զինկոմիսարիատում:

10. - Բժիշկ, ես հետևեցի ձեր խորհրդին և սկսեցի սեղանի թենիս խաղալ:

- Հիանալի է: Ի՞նչ արդյունքներ կան:

- Մեկ շաբաթվա ընթացքում 1.5 կիլոգրամ նիհարել եմ:

- Քիչ է, շատ քիչ, ես օրական մեկ կիլոգրամ եմ նիհարում:

- Բայց այդ ինչպե՞ս:

- Մենակ եմ խաղում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել