Որ կողմ նայում ես, ոչ մի լավ բան չկա, ժողովուրդն ինքն իրեն մեխանիկորեն ղեկավարվում է, ոչ տեր կա, ոչ լույս ու հույս մարդկանց սրտերում: Մարդիկ թիթեռի պես մեկ օրվա կյանքով են ապրում՝ գիտակցելով, որ վաղվա օր չկա, ո՞ւր մնաց ապագա: Պարզապես Աստված մարդուն այնպես է ստեղծել, որ ի վիճակի չես միշտ տխրության մեջ ապրելու և անկախ պայմաններից՝ մարդն ինքն իրեն է սկսում առիթ փնտրել ժպտալու կամ էլ ինչ-որ լավ բան լսելու: Այսօր լավ բանը դարձել է ինքնախաբեությունը, ի՞նչ անես՝ չգիտես: Առաջներում ամեն ինչ իր օրն ուներ, սուգը սուգ էր, ուրախությունը՝ ուրախություն, իսկ հիմա մարդը մահանում է, հաջորդ օրը մարդիկ սկսում են ժպտալ, կարծես այդպես էլ պետք է լինի: Տխրությունն ու անհույս վիճակն այնքան խորը արմատներ է դրել մեր մեջ, որ անկախ մեզանից՝ ժպտալը դարձել է ինչ-որ չափով հուսադրող մի բան: Գրողը կասեր, յա եկել է, յա պիտի գա ղարիբը: Ո՞ւր ես անաստված, գոնե ծիծեռնակի գարնան այցով մի լուր բեր մեզ հուսադրող: Մնացել ենք կանգուն և անհույս մեր դարդերի վկա Արարատ լեռան հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել