Ալյասկայի Կատմայ ազգային զբոսայգու Բրուքս գետում սաղմոն որսացող արջը։
Նիկարագուայի Կանո բնակավայրում ընդդիմադիր թեկնածու Մուհամմադու Բուհարի աջակիցները ծաղրում են նախկին նախագահ Գուդլաք Ջոնաթանին՝ նշելով իրենց թեկնածուի սպասված հաղթանակը։
4 ամսական բևեռային արջի քոթոթը առաջին անգամ ձյուն է տեսնում Գերմանիայի Ռոսթոք քաղաքի կենդանաբանական այգում։ Ավելի քան 3000 էլեկտրոնային ու փոստային նամակներ և զանգեր են ստացել կենդանաբանական այգու աշխատակիցները, որտեղ այցելուներն առաջարկում են քոթոթի համար անունի իրենց տարբերակը։ Ի վերջո, արջուկին Ֆիեթ են անվանել։
Վագր-թիթեռը նստել է երեխայի քթին Լոնդոնի Ազգային պատմության թանգարանի «Զգայացունց թիթեռներ» բացօթյա տանն անցկացվող լուսանկարչական միջոցառման ժամանակ։
Տոկիոյի հարավում Ճապոնական ռազմածովային ինքնապաշտպանության ուժերի զինվորը նայում է Ճապոնական զինուժի ամենախոշոր ռազմական նավի՝ Յոկոսուկայի պատուհանից։
Կոլումբիական ոստիկանության սպան Կալիում առգրավված մարիխուանայի փաթեթ է տանում։ Կոլումբիական ոստիկանության թմրանյութերի դեմ պայքարի բաժինը 4.1 տոննա մարիխուանա է առգրավվել Կաուկայի Կորինտոյում երկու տներից, որտեղ հանցախմբերը թաքցնում էին դրանք։
«Կրիստո դե լա Բուենա Մուերտեյի» ապաշխարողների եղբայրությունը մասնակցում է Իսպանիայի Զամորա բնակավայրում իրականացվող երթին։ Իսպանիայի տարածքում Զատիկի սուրբ շաբաթվա ընթացքում հարյուրավոր երթեր են իրականացվում։
Պաղեստինցի աղջիկը քայլում է Գազայի Շիլջայա թաղամասի փլատակների ենթարկված տների միջով։ Հետպատերազմյան վերակառուցման այս շրջաննում Գազայի տեղահանված շատ բնակիչներ սկսել են վերադառնալ իրենց կործանված տները՝ փորձելով կարգի բերել դրանք պլաստիկե շիթերով ու ներքնակներով։
Տղամարդը փորձում է պահել իր անձրևանոցը Գերմանիայի Կոլոն բնակավայրում առաջացած փոթորկի ժամանակ։
Չինաստանի Գանսու շրջանի Դունհուանգ բնակավայրում Մոգաո Գրոտեսի աշխատակիցը քայլում է ավազի փոշու փոթորկով ծածկված կամրջի վրայով։ Տեսարժան այս վայրը փակվել է այցելուների համար երեքշաբթի օրը փոշու խիստ փոթորկի պատճառով։
Շիա զինյալները Տիկրիթում հրթիռ են բաց թողնում Իսլամական Պետության զինյալների դիրքերի ուղղությամբ։ Շիա մարտիկների կողմից օգնության հասած իրաքյան զորքերը հետ են շպրտել Իսլամական Պետութան զինված ուժերին կենտրոնական Տիկրիթից։ Այս մասին երեքշաբթի օրը հայտնել է վարչապետ Հայդար ալ-Աբադին, սակայն Սադամ Հուսեյնի հայրենի քաղաքն աբողջությամբ հետ վերցնելու մարտերը դեռ շարունակվում են։
Մոնտեվիդեոյում Կրիոլայի շաբաթվա ընթացքում գաուչոն վայր է ընկնում սանձած վայրի ձիուց։ Գաուչոները հյուսիսամերիկյան կովբոյների հարավամերիկյան համարժեքն են։ Կրիոլայի շաբաթվան մասնակցու համար այստեղ են գալիս Ուրուգվայից, Արգենտինայից ու Բրազիլիայից։
Ուլտրաուղղափառ հրեա փոքրիկ տղան նստել է Երուսաղեմի Մեա Շիրիմ շրջանում իր ապրանքի վրա։ Ուտելիքը կարիքավոր մարդկանց է բաժանվել բարեգործական կազմակերպությունների կողմից՝ հրեական Զատիկին ընդառաջ։
Արեգակնային վահանակները վերականգնվող էներգիա են արտադրում Ֆրանսիայի Ալպս-դե-Հոութ շրջանի Լես Միսի ֆոտոգալվանային զբոսայգում։ Կոլե դես Միսին արևային ֆերման ամենամեծն է Ֆրանսիայում և բաղկացած է 112,780 արեգակնային մոդուլներից, որոնք 200 հեկտար տարածություն են զբաղեցնում ու 100 մեգավատ էներգիա արտադրում։
Իսրայելական Բեյտար Իլիթ բնակավայրում պաղեստինցի ցուցարարները քարեր են նետում իսրայելական բանակի զինվորների վրա Հողի օրվա տոնակատարություններից հետո։
Հնդկաստանի Սրինագար բնակավայրի արևմուտքում գտնվող Լեդհան գյուղում բլրի փլվածքի հետևանքով զոհվածների հարազատները ողբում են թաղման ժամանակ։ Հորդառատ անձրևներն ու Հիմալայան Կաշմիր շրջանում առաջացած փլուզումները 17 մարդու մահվան պատճառ են դարձել։
Փոհանգում Հարավային Կորեայի ռազմածովային ուժերի հարձակման «երկկենցաղ» զենքերի պայթյունն ԱՄՆ-Հարավային Կորեա համատեղ ռազմավարժությունների ընթացքում։