Որպես հայ ազգի և որպես Հայոց ցեղասպանություն ապրած ժողովրդի հասարակությունից մեկը՝ ես պահանջում եմ դատապարտել բոլոր այն մարդկանց, ընկերություներին, շուկայի մանր-մունր առևտրականերին, ովքեր 100-ամյակի խորհրդանիշ դարձած անմոռուկը որպես տոնախմբություն կամ չգիտեմ ինչի խորհրդանիշ են դարձրել: 
Ամոթ բոլորին, ովքեր 100-ամյակը վերածում են իսկական տոնախմբության, իսկ անմոռուկը դարձնում տոնախմբության խորհրդանիշ, բիզնեսի միջոց: 
Ու սա այն դեպքը չի, որ կառավարությունը վատն ա, աշխատատեղ չկա, բան, ինչքան էլ չլինի, դա չի նշանակում՝ սրբապղծություն արեք. Հայոց ցեղասպանության խորհրդանիշը սարքեք փողի աղբյուր: Ես զարմանում եմ: Չկա՞ն համապատասխան մարմիններ, որոնք կառավարում են այս ամենը։ 
Դուք ամսի 24-ին Ծիծեռնակաբերդում կտեսնեք՝ ինչ է տիրելու: Անձրևանոցներ, բռասլետներ ու շապիկներ, կրակայրիչներ անմոռուկներով... Ամոթ ա, ԱՄՈԹ։ Դուք թասիբ ու հարգանք չունեք, գոնե հարգեք այն 1.5 միլիոն զոհված հայերի հիշատակը: Ու, ժողովուրդ ջան, Դուք էլ մի գնեք: Օրինական է միայն կրծքանշանը, այն էլ հատուկ կազմակերպություններ տրամադրում սուղ քանակությամբ: Մնացած բոլորը պատենտներ են: Պրովոկացիաներին մի խաբնվեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել