Բրազիլիայի բնակչուհիներ Ռաֆայելան, Ռոշեն ու Թագիանեն միանման քույրեր են։ Բացի միանման արտաքինից՝ նրանք բազում այլ ընդհանրություններ էլ ունեն։ Քույրերը սիրում են կրել միևնույն հագուստը, նույն կերպ դիմահարդարվել ու վարսահարդարվել։ Նրանց հետաքրքրությունները ևս համընկնում են։ Այս գեղեցիկ եռյակի աղջիկներն ամուսնացան միևնույն օրը։ Այս յուրօրինակ հարսանիքը տեղի ունեցավ անցյալ շաբաթվա վերջին։

Triplets Rafaela, Rochele and Tagiane Bini share the same looks and now the same wedding anniversary after getting married on the same day

Երջանիկ հարսնուցների միակ տարբերակիչ գիծը ծաղկեփունջն էր։ Խնայելով իրենց ընտրյալներին՝ նրանք որոշել էին խորանում շփոթության մեջ չգցել նրանց։ Պատկերացնո՞ւմ եք, թե որքան զավեշտալի կլիներ տեսնել փեսացուներին շվարած կանգնած՝ փորձելով կողմնորոշվել, թե երեքից որն է իրենց հարսնացուն։ Այսպիսի զավեշտից խուսափելու համար աղջիկները տարբեր գույնի ծաղկեփունջ էին պահել իրենց ձեռքում և նախապես զգուշացրել էին իրենց սիրելիներին, թե որ գույնի ծաղկեփնջով են իրենք լինելու։

The triplets, pictured with their new husbands Rafael, Gabriel and Eduardo, wore the exact same wedding dress, as well as hair style and make up, for their big day on Saturday

Փեսացուները՝ Ռաֆայելը, Գաբրիելը և Էդուարդոն, խոստովանել են, որ սկզբնական շրջանում մտավախություն ունեին, որ հանկարծ կարող են շփոթել իրենց հարսնացուներին ու հավերժ սիրո երդումներով փոխարինվել ոչ թե իրենց ապագա կնոջ, այլ քենու հետ։ Ռաֆայելը, ով ամուսնացել է Ռաֆայելայի հետ, ասել է, որ աղջիկները երբեմն դիտավորյալ չար կատակ էին խաղում իրենց գլխին, իսկ նրանց տարբերելը դյուրին գործ չէ։ Նա վերհիշել է իրենց հետ տեղի ունեցած զվարճալի միջադեպերից մեկը.

Մի օր մենք բոլորս խոհանոցում էինք։ Ռոշելն, ով Գաբրիելի ընտրյալն է, լվացարանի մոտ կանգնած գործ էր անում, իսկ Ռաֆայելան գազօջախի մոտ էր։ Մինչ մենք տարված էին շատախոսելով, նրանք աննկատ կերպով փոխվեցին տեղերով։ Ես մոտեցա, ինչպես ես էի կարծում, իմ ընտրյալին ու գրկեցի նրան, սակայն շուտով պարզվեց, որ դա բնավ էլ իմ ընտրյալը չէր։

Bond: Like many identical siblings, the sisters told how they have always been close and shared the same tastes and interests since they were babies

Այնուամենայնիվ, հարսանիքի օրը, տղաներն առանց դույզն—ինչ վարանելու ճանաչեցին իրենց հարսնացուներին։ Եթե հավատանք նրանց, սա միայն ծաղկեփնջի գույնով չէր պայմանավորված։ Նրանք ասում են, որ իրենց սիրտը իրենց թելադրեց, թե աղջիկներից որ մեկին պետք է մոտենային։

Together: It was parents Pedro and Salete who suggested the girls all get married together after Tagiane also got engaged to Eduardo

Էդուարդոն՝ Թագիանեի ամուսինը, հարցազրույցի ընթացքում նշել է.

Այո, ես ստույգ գիտեի, թե նրանցից որ մեկն էր իմը։ Ես դա զգացի, հենց որ նա եկեղեցի մտավ։ Նա երեքից ամենագեղեցիկն էր։

Event: The pews at the Nossa Senhora Aparecida catholic cathedral in Passo Fundo were moved apart to allow more space for the three brides to walk down the aisle together

Քույրերը պատմել են, որ իրենք միշտ շատ մտերմիկ հարաբերությունների մեջ են եղել ու դեռևս մանկուց նույն հետաքրքրություններն են ունեցել։ Եռյակի ծնողները՝ Պեդրոն ու Սալետեն, արդեն մի աղջիկ ունեին, երբ որոշեցին համալրել իրենց ընտանիքը ևս մեկ երեխայով։ Միայն թե նրանց մտքով էլ չէր անցնի, որ մեկ երեխայի փոխարեն ծնվելու էին երեքը։ Աղջիկները պատմում են, որ իրենց մայրիկն ուշաթափվել է, երբ բժիշկները նրան ասել են, որ նա հղի է եռյակով։

Lookalike: The girls explained how they all went together to get their hair and make-up done with the intention of looking different - but they all ended up liking the same style

Ռաֆայելան եռյակից առաջինն էր, ով հանդիպեց իր ընտրյալին։ Ռաֆայելի ու Ռաֆայելայի առաջին հանդիպումը տեղի ունեցավ 10 տարի առաջ, երբ աղջիկը դեռևս համալսարանում էր սովորում։ Դրանից մեկ տարի անց Ռոշելեն սիրահարվեց Գաբրիելին։ Որոշ ժամանակ անց հայտնվեց նաև Թագիանեի ասպետը։ Աղջիկների ծնողներն առաջարկեցին, որպեսզի նրանք երեքով միևնույն օրն ամուսնանան, իսկ աղջիկներն էլ սիրով ընդունեցին այդ առաջարկը։ Պեդրոյի արձագանքն այս գաղափարին միանշանակ չէր։ Խեղճը չգիտեր, թե ինչպես երեք դստրերին միանգամից պետք է խորան ուղեկցեր, սակայն ինչպես ասում են, չլինող բան չկա։ Իր խոսքում Պեդրոն նշել է.

Մենք որոշեցինք, որ եկեղեցու ճանապարհի կեսը ես ու երեք դստրերս միասին կքայլենք, իսկ ճանապարհի կեսից ես մեկ առ մեկ նրանց կուղեկցեմ խորան։

Եկեղեցու նստարանները տարել էին դեպի պատը, որպեսզի երեք հարսնացուները կարողանային միասին հասնել խորանին։ Հարսնացուներին հետևում էին 18 հարսնաքույրեր ու խաչեղբայրներ։ Հարսանեկան արարողությունն իսկական հեքիաթ էր, միայն թե ամուսնանանում էր ոչ թե մեկ, այլ միանգամից երեք արքայադուստր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել