Ամոթ է, վերջ տվեք։
Միշտ նախանձով եմ նայել, երբ առիթների ժամանակ այլազգիները, հատկապես հույները, մեծից փոքր պարի շրջանի մեջ են մտել, այնպես պարել իրենց ազգային տարբեր պարերը, ասես պարի խմբերի պարողներ լինեն, իսկ մեր հայ հասարակությունն էն մի քոչարին անգամ նորմալ չգիտի, թե որ ոտքն ինչպես պետք է դնի: Այնպես որ՝ շատ լավ կլինի, որ դպրոցներում ուսուցանվի հայկական պարը: Բայց որքան հասկացա, այստեղ էլ առաջնայնության, «հեղինակային իրավունքի» կռիվ է գնում, ամոթ է ուղղակի։ Գագիկ Գինոսյանն ո՞վ է, Կարեն Գևորգյանն ո՞վ է, Պողոսն ու Պետրոսն ովքե՞ր են, հայ պարը նրանք հո իրենց հոր տանից չե՞ն բերել։ Ի՞նչի հետևից եք ընկել, հարկավոր է կազմակերպել պարերի ուսուցումը՝ առանց անունների հետևից ընկնելու և վերջ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/melanya.petrosyants/posts/795180463929938?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել