Tert.am-ը գրում է.

Վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվեց Վարդան Պետրոսյանի գործի քննությունը։

Դատական նիստը հետաձգելու միջնորդություն ներկայացրեց Վարդան Պետրոսյանի պաշտպան Սամվել Ջաղիբյանը՝ նշելով, որ Վարդան Պետրոսյանի ֆրանսիացի պաշտպանը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը թարգմանված ստացել է մարտի 2-ին, հետևաբար դատարանի վճռի դեմ բողոք ներկայացնելու ժամկետը դեռևս չի սպառվել։ Բացի այդ, պաշտպանը վերաքննիչ բողոքները թարգմանված չի ստացել, այսինքն՝ զրկվել է նաև դրանց վերաբերյալ տեսակետ հայտնելու իրավունքից։

Պաշտպանը խնդրեց հետաձգել դատական նիստը՝ մյուս պաշտպանին հնարավորություն տալով բողոքարկել վճիռը կամ որոշում կայացնել չբողոքարկելու մասին։ Մեղադրողն ու տուժողների և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչը չառարկեցին: Դատարանը բավարարեց միջնորդությունը։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 21-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել