Սիրելի ընկերներ, արագ գործել է պետք: Վանաձորցի 19-ամյա Լուսինե Գալստյանի մոտ 12 տարեկանից բժիշկները հայտնաբերել են ողնաշարի դեֆորմացիա:
Տարիներ շարունակ տևած բժշկական տարբեր միջամտությունների և բուժումների արդյունքում հիմա Լուսինեի վիճակն առավել բարդացել է. նա չի կարողանում քայլել:
Դեֆորմացիան ավելացել է: Լուսինեն վիրահատվել է և հետագա բուժումը շարունակել Գերմանիայում` անցնելով անհրաժեշտ հետազոտությունները և հատուկ ներարկում է ստացել, որը պետք է պարբերաբար կրկնեն 6 ամսվա ընթացքում:
Այժմ Լուսինեին անհրաժեշտ է տեղափոխել Գերմանիա՝ 2-րդ բուժումը շարունակելու և կրկին հետազոտվելու համար:
Գերմանիա հասնելու համար ընտանիքը չի կարող հոգալ բոլոր ծախսերը, այդ պատճառով խնդրում ենք բոլոր բարի մարդկանց որևէ կերպ օգնել Լուսինեին կրկին ոտքի կանգնել և վերադառնալ նախկին ուրախ և ակտիվ կյանքին: 
Բուժման համար անհրաժեշտ մոտ 9.000 եվրոյի մեջ մտնում է 4350 եվրո բուժման և հետազոտությունների համար:
Լուսինեին աջակցելու համար փոխանցումներ կարող եք կատարել Ինեկոբանկում բացված
2051453533501001`AMD 
2051453533507040 այլ արժույթների համար բացված քարտային հաշվով։
Ստացող՝ Լուսինե Գալստյան։
Հաշվեհամարը բացված է Լուսինեի անունով, բայց ես հաշվեհամարի մուտք ու ելքին հետևելու եմ անձամբ` օնլայն տարբերակով ու ժամանակ առ ժամանակ քաղվածք կներկայացնեմ:

Հ.Գ. Կլինիկա պիտի ներկայանա մինչև ապրիլի 10-ը: Շատ ուշ են դիմել մեզ, ու շատ քիչ ժամանակ ունենք: Խնդրում եմ աջակցեք, անտարբեր մի՛ մնացեք:
Տարածելն էլ, ինչպես միշտ, շատ մեծ օգուտ է բերում հիվանդին, խնդրում եմ տարածեք նյութը:

Հարցեր ունենալու դեպքում զանգահարեք  055 52 06 40 կամ գրեք ֆբ-ում Anushanait Anushanahit:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել