Առաջին հայացքից կարող է թվալ, թե դաշնակցական գործիչներով համալրված, ազգայնական հռետորաբանություն օգտագործող «Հիմնադիր խորհրդարան»-ը մի նոր, սկզբունքային «դաշնակցություն» է, հատկապես, որ Ցեղասպանության հետ են կապում իրենց պայքարը: Բայց իրականում, կարծում եմ, որ մեծ տարբերություն կա «ՀՅԴ»-ի ու «Հիմնադիր խորհրդարանի» միջև: Ճիշտ է, որ իրենք ներքաղաքական պայքարը կապում են Ցեղասպանության հետ, բայց նրանց հայացքն ուղղված է ներս, այնինչ ՀՅԴ-ի հայացքը դուրս է ուղղված: «Հիմնադիր խորհրդարանն» էլ սփյուռքում համակիրներ ունի, Հյաստանում հաստատված սփյուռքահայ անդամներ, սակայն հայաստանածին է, այնինչ տեղական ՀՅԴ-ն ընդամենը ինքնավար մասնաճյուղ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել