Как вирусы управляют нашим мозгом

Շատ մակաբույծներ ուղղակի իրենց տիրոջ հաշվին են ապրում, մինչդեռ մնացածը մտածում են՝ երբ պետք է իրենց տերերը մահանան։ Սակայն դրանց մեջ կան նաև այնպիսիները, որոնք կարող են տիրոջ վարքը փոխել աննկարագրելի կերպով։ Լինելով ուղեղը կառավարելու փորձառուներ՝ նրանք ստիպում են իրենց տերերին կյանքի համար վտանգավոր քայլեր գործել։

Տոքսոպլազմա

Մակաբույծներ են, որոնք հիմնականում բնակվում են կատվազգիների մեջ։ Երևի դրանք ամենահայտնի մակաբույծներն են։ Սակայն նախքան կատվի մարմնի մեջ հայտնվելը տոքսոպլազման զարգանում է առնետների և մկների օրգանիզմում։ Հետագայում մակաբույծը սկսում է զարգանալ կատվի մարմնի մեջ, սակայն կարող  է նաև մարդու մեջ զարգանալ. այսօր մարդկանց 30-60%-ը վարակված է տոքսոպլազմայով, որը և արտահայտվում է մարդկանց՝ կատուների հետ անվերահսկելի կապվածությամբ։

 1.png

Գրիպ

Այո, այո, հենց գրիպ։ Եվ այն ամենազարմանալի վիրուսներից մեկն է. Բինհամթոն համալսարանի հետազոտողները պարզեցին, որ գրիպը մարդկանց ավելի շփվող է դարձնում։ Պարզ դարձավ, որ այն մարդիկ, ովքեր գրիպի պատվաստանյութ ստացան, 48 ժամվա ընթացքում ավելի շատ մարդկանց հետ շփվեցին, քան նախկինում. վարակվածները հիմնականում գնում էին բար և խնջույքներ կազմակերպում։

 3.png

Սակուլինա

Սակուլինան մակաբույծների շարքում ամենահնարամիտներից էր։ Այն փափուկ կուտիկուլայի միջոցով ծովախեցգետնի մարմնի մեջ է մտնում՝ ծովախեցգետնի մարմնի մեջ իր համար բույն ստեղծելով։ Եթե պարզվում է, որ ծովախեցգետին-տերը էգն է, ապա հասունության վերջում նա պաշտպանում է սակուլինայի թրթուռներին, ինչպես իր սեփականը։

 5.png

Leucochloridium paradoxum 

Եթե հանդիպեք մի այնպիսի խխունջի, որի բեղիկները վառ կանաչ գույնի են, ապա այդ խխունջը հաստատ որդ-մակաբույծով է վարակվել։ Խխունջի գլխի կանաչ երիզներն իրենց վառ գույնով գրավում են ճնճղուկներին և այլ թռչուններին, որոնք դառնում են մակաբույծի հանգրվանը։

Այսպիսով՝ վարակված խխունջներն իրենց ավելի անհոգ են պահում, քան առողջները։ Նրանք ավելի առաջ են գնում, տեսանելի վայրերում են գտնվում։

 6.png

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել